Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից․ վարչապետը որոշել է նրան նշանակել շրջակա միջավայրի նախարար

30.07.2020 18:50
3952

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից։

Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հարգելի՛ գործընկերներ, ես որոշում եմ կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար, եւ պարոն Պետրոսյանին Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու որոշումը ընդունվում է այդ հանգամանքի բերումով»։

Վարչապետը նշեց, որ այսօր համապատասխան միջնորդագիրը կստորագրի եւ կուղարկի Հանրապետության նախագահին, որը ստորագրվելուց հետո Ռոմանոս Պետրոսյանը կստանձնի շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը։

Նա, դիմելով շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանին, ասաց. «Պարո՛ն Ջիլավյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ այս ընթացքում ձեր կատարած աշխատանքի համար՝ որպես նախարարի պարտականությունները կատարողի»:

Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 1-ին։ Նշենք, որ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնն արդեն 2 ամսից ավելի է՝ թափուր է։ Մինչ այդ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Էրիկ Գրիգորյանը, որը պաշտոնից ազատվեց մայիսի 5-ին։ 

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40