«Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամանակում սկսել Հայաստանում ԱԷԿ-ի նախագծի իրականացումը. Գալուզին

11.02.2026 10:51
417

Ռուսական «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան մտադիր է հնարավորինս կարճ ժամանակում իրականացնել Հայաստանում ատոմակայանի կառուցման նախագիծը, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռոսատոմը պատրաստ է կարճ ժամանակում սկսել նախագծի իրականացումը, բնականաբար, հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները։ Հուսալի, արդեն ապացուցված տեխնոլոգիաների առկայության, ինչպես նաև գրավիչ ֆինանսական պարամետրերի, այդ թվում՝ շինարարության, հետագա շահագործման և մասնագիտական ​​պատրաստման ու վերապատրաստման անհրաժեշտության հետ կապված իրական այլընտրանքներ չկան»,- նշել է Գալուզինը։

Փետրվարի 6-ին ռուսական «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հանդիպել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոյանի հետ:

«Ռոսատոմ»-ի ղեկավարը պատմել էր Հայաստանի ատոմակայանի (ՀԱԷԿ) շահագործման երկրորդ ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքի մասին: Քննարկվել էր նաև Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցը:

factor.am
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40