«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան

31.03.2023 20:21
957

«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է 2023 թվականի ապրիլի 5-ից դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան, գրում է ТАСС-ը:

«Հաշվի առնելով բանակցությունների արդյունքները և տեսչության անբավարար արդյունքները, որոնց մասին ավելի վաղ հաղորդվել էր,«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ խնդրելով 2023 թվականի ապրիլի 5-ից դադարեցնել երկրի բոլոր ձեռնարկություններից կաթնամթերքի սերտիֆիկացումը Ռուսաստան»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում պարզաբանել են, որ 2023 թվականի մարտի 31-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության անասնաբուժական ծառայությունների միջև կայացել են բանակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են 2023 թվականի մարտի 20-24-ը Հայաստանի կաթնամթերքի վերամշակման ձեռնարկություններում տեսչության անցկացրած ուսումնասիրության արդյունքները։ Խորհրդակցության ընթացքում բարձրացվել է ռուսաստանցի սպառողների համար հայկական անասնաբուժական ծառայության կողմից արտադրվող կաթնամթերքի անվտանգությունը երաշխավորելու անհնարինության հարցը:

«Ռոսսելխոզնադզորում» հավելել են, որ մատակարարումների վերսկսման հնարավորությունը կքննարկվի լրացուցիչ՝ հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ հայկական կողմի իրականացրած աշխատանքի արդյունքներով:

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ Հայաստանից ռուսաստանյան շուկա կաթնամթերքի մատակարարումների աճ է նկատվում: Հայկական կողմից ստացված նախնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, որոնց նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառել:

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40