«Ռոսսելխոզնադզորը» տեսչական ստուգումներ կիրականացնի հայկական որոշ ձեռնարկություններում

15.05.2026 15:53
337

«Ռոսսելխոզնադզորը», Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ բանակցությունների արդյունքներով, տեսչական ստուգումներ կիրականացնի հայկական որոշ ձեռնարկություններում. հայտնել է գերատեսչությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այդ թվում, հայկական կողմի խնդրանքով, «Ռոսսելխոզնադզորը» տեսչական ստուգումներ կանցկացնի այն ձեռնարկություններում, որոնցից մատակարարումները դեպի Ռուսաստան կասեցվել էին՝ ենթադրաբար եվրոպական ծագման կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածանքով։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ ներկրված ծիածանափայլ իշխանի նյութերի, այդ թվում՝ լուսանկարների նախնական ստուգումն ու վերլուծությունը «Ռոսսելխոզնադզորի» մոտ կասկածներ են հարուցել այն հումքի ծագման վերաբերյալ, որից արտադրվել է մթերքը։

«Անասնաբուժական փաստաթղթերում նշված ծիածանափայլ իշխանը ձևաբանական հատկանիշներով չի համապատասխանել ներկրված ձկանը։ Այն ունեցել է տվյալ տեսակի համար ոչ բնորոշ գունավորում և անոմալ մեծ քաշ՝ ավելի քան 5,5 կգ։ Սա վկայում է ձկան՝ սաղմոնազգիների ընտանիքի այլ տեսակի կամ այլ տեսակի իշխանի պատկանելության մասին, ինչը ապրանքի կեղծման նշան է։ Սաղմոնի բուծումն ու իրացումն ավելի բնորոշ են Եվրոպայի երկրներին, և նման արտադրանքը կարող է ընկնել հատուկ տնտեսական միջոցների (պատժամիջոցների) տակ»,- հայտնել են «Ռոսսելխոզնադզորում»։

Բացի այդ, ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքներով՝ հայկական կողմի խնդրանքով, նպատակ ունենալով ապահովել իսկական հայկական և բուսասանիտարական առումով անվտանգ արտադրանքի ներկրումը, նախատեսվում է «Ռոսսելխոզնադզորի» տեսչական այց հանրապետության բուսաբուծական ձեռնարկություններ։ Ծառայությունն անհանգստություն է հայտնել Հայաստանից Ռուսաստան ներկրվող կարանտինային արտադրանքում ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերի ավելացման կապակցությամբ։

Գերատեսչությունում նաև հայտնել են, որ ներկայումս «Ռոսսելխոզնադզորի» տարածքային վարչության ուժերով ուժեղացվել է Հայաստանից Ռուսաստան տեղափոխվող կարանտինային արտադրանքի բուսասանիտարական հսկողությունը, իսկ 2026 թվականի մայիսի 19-ից նախատեսվում է ներգրավել լրացուցիչ մասնագետներ «Ռոսսելխոզնադզորի» կենտրոնական ապարատից։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40