«Россияне»-ն 30 տարեկան է

25.11.2024 14:53
639

Մարզկենտրոնի կայացած հասարակական կազմակերպություններից է «Россияне»-ն, որ հիմնադրվել է դեռևս Արցախյան առաջին պատերազամի դժվարին ժամանակներում:

Անցած երեք տասնամյակում ՀԿ-ն աչքի է ընկել մնայուն գործերով:

Նոյեմբերի 22-ին Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ կազմակերպության 30-րդ տարեդարձին նվիրված հանդիսություն, որին մասնակցում էին մարզկենտրոնի տարբեր տարիքի և զբաղմունքի տեր մարդիկ, կազմակերպության աջակիցներ, Կապանի ռուսական համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր մայրաքաղաքից:

«Россияне» ՀԿ-ի անցած ուղու մասին ամփոփ ելույթով հանդես եկավ «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը՝ ընդսմին ներկայացնելով դրա ստեղծման նախապատմությունը, այդ համատեքստում նշելով, որ դեռևս անցած դարի 20-30-ական թվականներից ռուս ժողովրդի բազմաթիվ ներկայացուցիչներ սկսեցին մասնակցել Կապանի նոր վերածննդին: Դա պայմանավորված էր լեռնահանքային արդյունաբերության հանդեպ աճող հետաքրքրությամբ, այդ ոլորտին անհրաժեշտ կադրերի պահանջով:

Անդրադառնալով «Россияне» կազմակերպության գործունեությանը՝ բանախոսը, նախևառաջ, արժանին մատուցեց նրա հիմնադիր նախագահ Գալինա Աղախանյանին.- «Նշանավոր այս օրը խոնարհվում ենք կազմակերպության հիմնադիր Գալինա Բորիսովնա Աղախանյանի հիշատակի առջև: Նա, առանց չափազանցության, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ էր մեր տարածաշրջանում և ոչ միայն բարեկամության նորօրյա կրող կամ նվիրյալ: Գալինա Բորիսովնան վաղուց է հեռացել մեզանից, բայց թողել է պայծառ ու բարի հիշողություն, ընդօրինակման արժանի հետագիծ»:

Կապանում բացվելիք հյուպատոսարանի՝ ՌԴ արտգործնախարարության առաջատար խմբի ղեկավար Իգոր Տիտովը հրապարակեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի շնորհավորական ուղերձը «Россияне» կազմակերպության 30-րդ տարեդարձի առթիվ. ««Россияне» կազմակերպության ղեկավարությանը և աջակիցներին սրտանց շնորհավորում եմ հիմնադրման 30-րդ տարեդարձի առթիվ: Ձեր կազմակերպությունն ավելի քան երեք տասնամյակ զգալի ավանդ է ունեցել ռուսաց լեզվի և մշակույթի պահպանմանը Հայաստանում, օժանդակում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մշակութային և մարդասիրական կապերի ամրապնդմանը, աջակցում է նրանց, ովքեր անկախ կրոնական պատկանելությունից և ազգությունից միանում են մեր հայրենակիցներին:

Հատկապես ուզում եմ երախտագիտութուն հայտնել «Россияне» կազմակերպության նախագահ Լյուդմիլա Աղախանյանին, ով երկար տարիներ իր ուժն ու եռանդը ներդնում է կրթական և մշակութային տարածքի պահպանմանը, որ միավորում է հայ և ռուս ժողովուրդներին:

Անկեղծ երախտապարտ եմ Ձեզ՝ անմնացորդ նվիրումի, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման համար:

Կազմակերպության բոլոր անդամներին մաղթում ենք քաջառողջություն, նորանոր հաջողություններ՝ նախանշված պլանների իրականացման ճանապարհին և ամենալավն ու բարին»։

Բարեմաղթանքներ, շնորհավորանքներ հնչեցրին ՀՀ–ում «Россотрудничество» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, ««Ծիածան» առաջնորդների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մարտիրոսյանը, «Россияне» ընկերության նախագահ Ելենա Հակոբյանը, «Ода луч» հասարակական ընկերության նախագահ Տատյանա Պապոյանը և ուրիշներ:

Վերջում երախտագիտության խոսքեր հնչեցրեց «Россияне» հասարակական կազմակերպության նախագահ Լյուդմիլա Աղախանյանը:

Հանդիսավոր մասի ավարտից հետո հանդես եկան մշակույթի կենտրոնի երգչուհիներ Ինգա Մանուչարյանը, Սուսաննա Գալստյանը:

Մշակույթի կենտրոնի «Նարին» պարային համույթի (գեղարվեստական ղեկավար՝ Նարինե Մովսիսյան) փոքրիկների պարն անտարբեր չթողեց ոչ մեկին:

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40