Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է․ Վարդանյանի պաշտպան

26.02.2025 21:01
588

Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Այդ մասին X-ի իր էջում  գրել է նրա փաստաբան Ջարեդ Գենսերը: 

«Հացադուլից մեկ շաբաթ անց նրա արյան ճնշումը հասնում է 140/11-ի,  նա նիհարել է վեց կգ (13 ֆունտ), իսկ Ադրբեջանի զինվորական դատարանը մերժել է դատը հետաձգելու հինգ միջնորդություն և պնդել է Ռուբենին մասնակցել, չնայած նա ուշաթափվելու եզրին է»,- գրել է Գենսերը։

Փաստաբանը նշել է, որ չնայած դրան՝ նրան բռնի ուժով տեղափոխել են դատարան, որտեղ մերժել են նիստը հետաձգելու բոլոր միջնորդությունները՝ թույլ տալով նրան մասնակցել միայն նստած։ 

Գենսերը հայտարարել է, որ իր պաշտպանյալին այդ վիճակում դատավարությանը մասնակցելուն հարկադրելը դաժան և անմարդկային վերաբերմունք է:

Նա կոչ է արել միջազգային կազմակերպություններին անհապաղ պահանջել միջազգային բժշկի կողմից զննություն Վարդանյանին և հետաձգել դատաքննությունը հացադուլի ընթացքում:

Գենսերը կոչ է արել համաշխարհային առաջնորդներին, նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին դատապարտել քաղաքականապես մոտիվացված այս գործընթացը: 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40