Ռուբեն Վարդանյանի կալանքի գործով որոշում կայացրած ՄԱԿ անդամը սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ

08.10.2025 13:05
506

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական կարծիքի համաձայն՝ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի անդամ Գաննա Յուդկիվսկան, որը մասնակցել է Ռուբեն Վարդանյանի կալանքի գործով որոշման կայացմանը, ունի շահերի բախում, ինչը անվավեր է դարձնում այդ որոշումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Free Armenian Hostages-ը։

Ըստ հրապարակման, ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբը 2025-ի փետրվարի 17-ին զեկույց էր հրապարակվել, թե Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի կալանավորումը կամայական չէ։ Սակայն Օկամպոյի զեկույցը բացահայտում է, որ այդ որոշումը կայացրած խմբի անդամ Գաննա Յուդկիվսկան ունի մասնագիտական, ֆինանսական և անձնական սերտ կապեր Ադրբեջանի հետ։

Մասնավորապես, նշվում է, որ Յուդկիվսկան «Equity» իրավաբանական ընկերության անդամ է, որը ներկայացնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) շահերը։ Բացի այդ, նրա ամուսինը՝ Գեորգի Լոգվինսկին, քաղաքական կապեր ունի Ադրբեջանի ղեկավարության հետ և հրապարակավ պաշտպանել է Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը։

Զեկույցում նշվում է, որ այս կապերը հակասում են ՄԱԿ-ի մի շարք կանոնների, որոնք պահանջում են անկախություն, անաչառություն և ինքնաբացարկ՝ շահերի բախման դեպքում։ Այս հանգամանքը Ռուբեն Վարդանյանի փաստաբանական խմբին հնարավորություն է տալիս պահանջելու որոշման վերանայում։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10