Ռուբեն Վարդանյանի փաստաբանը Թրամփի խորհրդականի գրառումից հետո Բաքվում պահվող հայերի հարցով դիմել է Փաշինյանին և Միրզոյանին

17.03.2025 20:55
629

Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերն X-ում արձագանքել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի երեկվա հայտարարությանը, որը վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորմանն ու Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու անհրաժեշտությանը:

«Սա իսկապես կարևոր զարգացում է: Նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ոչ միայն ընդգծել է ԱՄՆ նախագահի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղությանը և խաղաղության պայմանագրի ստորագրմանը, այլև Ադրբեջանում պահվող բոլոր հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների, այլ թվում` իմ պաշտպանյալի՝ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը», - նշել է Գենսերը:

Հաջորդիվ նա դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ կոչ անելով ուսումնասիրել Ուոլցի հայտարարությունը:

«Ուոլցը ոչ միայն ընդգծում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն ավարտին հասցնելու կարևորությունը, այլ նաև հայ քրիստոնյա բանտարկյալների ազատ արձակումը: Հավատացած եմ՝  այս հարցում դուք միանգամայն համակարծիք եք Թրամփի վարչակազմի հետ», - նշել է Գենսերը:

Հիշեցնենք, որ երեկ Ուոլցը X-ում գրել էր.«Կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի։ Անցնող շաբաթ խոսել եմ Ադրբեջանի նախագահի ազգային խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ: Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը առաջընթաց մեծ քայլ են արել և համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է վերջնականացնենք այդ խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին, և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու ուղղությամբ։ Ամերիկայի Ոսկեդարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել, մինչև դա տեղի կունենա»:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40