Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը եւ կարեւոր ուղերձ հղել

13.03.2025 17:44
431

Մեկը հրապարակվում է այսօր, մյուսը նա խնդրել է հրապարակել կիրակի:

Ռուբեն Վարդանյանը նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ ներկա լինեն  միջազգային ներկայացուցիչներ:

Այսօրվա ձայնային ուղերձում նա, մասնավորապես, նշում է, որ իր հացադուլը ոչ միայն բողոքի, այլև անարդար դատավարության և ընդհանուր իրավիճակի վրա ուշադրության հրավիրելու միջոց էր:

«Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի.

Ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ, ցույց տալ, որ այստեղ միայն  ինձ չեն դատում, դատում են բոլոր հայերին և հենց պետությանը, ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել Արցախում, այլ չհեռանալ»,- նշել է Ռուբեն Վարդանյանը:

Ստորեւ ներկայացնում ենք ձայնային ուղերձի տեքստային տարբերակը.

Ռուբեն Վարդանյանի ուղերձը

(13.03.2025)

«Այսօր մարտի 12-ն է, իմ հացադուլի 23-րդ օրը: Ես գերազանց վիճակում եմ: Մի մտածեք, ամեն ինչ լավ է: Ես գիտակցում եմ ինչ եմ անում, ինչի համար, և շնորհակալ եմ բոլորին՝ ձեր աջակցության և ապրումների համար:

Ցանկանում եմ դիմել բոլորին և խնդրել (անկախ նրանից, թե ինչպես եք ինձ վերաբերվում) լսել իմ այս ուղերձը: Հուսով եմ՝ այն կլինի պարզ ու հստակ: Ես դիտմամբ ազգանուններ չեմ նշում՝ չցանկանալով ուշադրությունը շեղել անձանց վրա:

Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի.

  • Ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ,
  • Ցույց տալ, որ այստեղ ինձ միայն չեն դատում, դատում են բոլոր հայերին և հենց պետությանը,
  • Ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել այստեղ (Արցախում), այլ չհեռանալ:

Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել ռուսական հեքիաթից հայտնի ընտրության մասին. ընտրություն, որը պետք է կատարվի նժույգի՝ Հայրենիքի կորստի, սրի՝ պատվի կորստի և կյանքի կորստի միջև: Եվ հերոսը պետք է այդ ընտրությունը կատարի, քանի որ տեղում կանգնելը լիակատար ոչնչացում է: Այդ ընտրությունը հեշտ չէ, բայց այն պետք է արվի յուրաքանչյուրի կողմից, այդ թվում նրանց կողմից, ովքեր ապրել էին Արցախում, երբ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ այս ընթացքում և մինչև այդ՝ վերջին երեսուն տարիներին, և մինչ այդ՝ հազարամյակների ընթացքում:  

Այս վերջին դատական նիստը վառ օրինակ էր այն բանի, թե ինչ տեղի կունենար, եթե արցախցիները մնային իրենց տանը և ինչ գին կվճարեին դրա համար: Այդ նիստում Ստեփանակերտում ապրող երկու արցախահայ իմ դեմ ցուցմունք տվեցին՝ այդ թվում պնդելով տարբեր անհավանական բաներ: Ընդ որում, նրանք կյանքում ինձ չեն էլ տեսել, բացի այդ, նրանք իրենք էին գտնվում սարսափելի վիճակում, բայց այդուհանդերձ, հանդես եկան դատարանում, և ես նրանց շատ խղճացի:

Մարդն ամեն ինչի համար ինչ-որ գին է վճարում. և այն հայի օրինակը, որին ձերբակալել-տարել էին հենց Կարմիր Խաչի ավտոմեքենայից ու դատապարտել տասնհինգ տարվա ազատազրկման, և այս երկու անձանց օրինակը պարզ զգուշացում է, որ ձեզ ձեր տներում հանգիստ թույլ չէին տա ապրել: Եվ յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող էր հայտնվել երեկվա երկու վկաների կամ՝ բոլոր սարսափելի հանցագործությունների մեջ մեղադրվողի տեղում: Ու բոլորովին կապ չունի՝ մեղավոր եք դուք, թե ոչ, կատարել եք այդ հանցագործությունները, թե ոչ:

Ցանկանում եմ առանձին նշել, որ այսօր այստեղ ցուցմունք է տալիս Արցախի նախկին նախագահը, իսկ Արցախի լեգիտիմ նախագահը գտնվում է Հայաստանում, և դա, հավատացեք, մեծապես փոխում է իրավիճակն ու այն խոսքերի կշիռը, որոնք այստեղ ասվում են նախկին նախագահի կողմից:

Զարմացած եմ Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ արցախցիների  նկատմամբ ատելության խորությունից, և ուրախ եմ, որ խանգարեցի նրանց իրականացնել իրենց ծրագիրը, որը նրանք ամեն կերպ առաջ էին մղում և նպաստում էին, որպեսզի Արցախի որոշ լիդերներ՝ թե գործող, թե նախկին, իրականացնեն ուրիշի կողմից գրված այդ սցենարը, որպեսզի հետո իրավունք ունենային ասել. «Տեսեք, իսկ նրանց պատճառով զոհվեցին ձեր որդիները: Եվ դուք դեռ մեզ ե՞ք ինչ-որ բանում մեղադրում, իսկ նրանք ծախվեցին ու հիմա ուրախ-զվարթ կարող են ապրել, մինչդեռ դուք այստեղ ողջ կյանքում սգալու եք ձեր հարազատների կորուստը»:

Ուզում եմ բարոյական  բոլոր հաշմանդամներին ասել, որ իրենք տանուլ են տվել. նրանք, ովքեր ցանկանում էին դա, և թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում համապատասխան քայլեր էին արել, և բոլոր նրանք, ովքեր հիմա հայտարարում են, թե ինչու մինչև վերջ չկռվեցին, այլ դուրս եկան: Ձեզ չի հաջողվել ոչնչացնել սովորական հայերի պատիվն ու արժանապատվությունը: Ոչ միայն արացախահայության, այլև բոլոր հայերի:

Տեղեկատվության կարգով ասեմ հետևյալը: Վերջին ռազմական գործողության ընթացքում մյուս կողմի կրած կորուստների պաշտոնապես ընդունված թիվը չորս անգամ գերազանցում է 44-օրյայի ժամանակ նրանց կորուստների թվին: Թող Հայրենիքի համար ընկածների հիշատակը միշտ վառ լինի:

Հացադուլիս 23-րդ օրը ես որոշել եմ այն դադարեցնել մի շարք պատճառներով և խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր միացել էին ինձ, նույնը անել: Համարում եմ, որ  վերջին դատական նիստը պարզ ու հստակ ձեզ բոլորիդ ցույց տվեց, թե ինչ էր լինելու ձեզ հետ, եթե դուք մնայիք այստեղ {Արցախում}, և ինչ գին էիք ստիպված լինելու վճարել ձեր տանը, ձեր հայրենիքում ապրելու համար: Երկրորդը՝ ցույց տալ, որ սա ոչ թե դատավարություն է, այլ ձևական դատ, և իմ պահանջները, իմ միջնորդությունները քննարկելու իմ օրինական իրավունքի հերթական մերժումը ցույց է տալիս, որ այստեղ դատավարություն չի լինելու, այս շոուն շարունակվելու է՝ անկախ ամեն ինչից:

Մի քանի օր առաջ իշխանության պաշտոնական ներկայացուցչի ելույթը ցույց տվեց այն ակնհայտ նպատակը, որ դատն իրականացվում է ոչ թե 15 գումարած մեկի, այլ Հայաստանի ղեկավարության ու Հայաստանի դեմ՝ որպես պետության ընդհանրապես, ցանկացած հայի դեմ՝ կապ չունի, որտեղից է նա, եթե անգամ նա Հայաստանից չէ:

Եվ վերջինը: Ով որ ձեզ վախեցնում է հերթական ռազմական պատերազմով՝ նորից մոլորեցնում է ձեզ: Այսօրվա աշխարհում սեփական պետությունն ունենալու իրավունքը տանուլ տալու շատ այլ միջոցներ կան: Արդեն պարտադիր չէ նվաճել  ռազմական ճանապարհով, հիմա պատերազմը նորից է շարունակվում, պարզապես հնարավոր է առանց անգամ մեկ կրակոցի նվաճել տեխնոլոգիաների, ֆինանսների, տնտեսական կախվածության, ենթակառուցվածքների, ինֆորմացիայի, քաղաքական պատերազմների միջոցով: Եթե դուք այդպես էլ ապրեք պատրանքներում, թե ամեն ինչ վերջանալու է, և դուք հանգիստ կարող եք ապրել ու վաստակել, ապա դա ինքնախաբեություն է:

Արցախը կորցնելով՝ առաջիկա տարիներին մենք կկորցնենք նաև Հայաստանը, եթե արմատապես չփոխենք մեր վերաբերմունքն այնպիսի հասկացությունների նկատմամբ, թե ինչ է էլիտան, իշխանությունը, պետությունը և թե ով պետք է մեզ ղեկավարի: Լսեք ինձ և մտածեք այդ մասին, քանի դեռ ուշ չէ: Եվ հիշեք, միշտ, ինչպես հայկական հայտնի հեքիաթում, Քաջ Նազարին թագավոր է ընտրում ժողովուրդը, և դա մեր բոլորիս որոշման արդյունքն է, ոչ թե նրա:

Վստահ եմ, որ մեր ժողովրդի մեջ մենք ունենք առողջ ուժեր և որ այս ծանր ճգնաժամը մենք հաղթահարելու ենք, ինչպես որ արել ենք բազմաթիվ անգամներ մեր պատմության ընթացքում և կարողանալու ենք ոչ միայն պարզապես ապրել, այլ՝ արժանապատիվ ապրել մեր հայրենիքում: Հիշեք, որ միայն ողջ  մարդը կարող է լողալ հոսանքին հակառակ: Բոլորիդ գրկում եմ:

Ձեզ հետ միասին ձեր շարքային հայերից մեկը՝ Ռուբեն»:

Բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են վաղն օդանավակայանում դիմավորել Կաթողիկոսին

05.12.2025 21:56

ԱՅԴ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԵՌՆՈԳՈՐԻԱ –ՄՈՆՏԵՆԵԳՐՈՆ

05.12.2025 17:22

Հարցազրույց Կարեն Լազարյանի հետ

05.12.2025 16:43

Արցախի ՄԻՊ-ն ակնկալում է, որ տեղահանվածների համար նախատեսված սոցիալական ծրագրերը դեկտեմբերին չեն ընդհատվի

05.12.2025 16:30

Փաշինյանը ներկայացուցիչ է գործուղել Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի մշակման համար

05.12.2025 16:00

Հայ պատմաբանը դարձել է «Մեծ hաղթանակի արձագանքը ԱՊՀ տարածքում» մրցանակի դափնեկիր

05.12.2025 15:57

42-ամյա կնոջը սպшնողին գտել են․ սպшնելուց հետո կնոջ զարդերը գողացել են և դրանք գրավադրել․ մանրամասներ

05.12.2025 15:54

Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ

05.12.2025 15:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. հայտարարություն

05.12.2025 15:51

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարել է հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման մասին

05.12.2025 15:35

ՌԴ–ն և Հնդկաստանը ԵԱՏՄ-ի հետ աշխատանքներ են տանում Նյու Դելիի ԱԱԳ–ի ստեղծման ուղղությամբ

05.12.2025 15:20

«Ալիևը չի թաքցնում Հայաստան պետությունը ոչնչացնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

05.12.2025 14:39