Ռուբեն Վարդանյանը եզրափակիչ ելույթ է ունեցել Բաքվի դատարանում

10.02.2026 18:47
474

Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի՝ ավելի քան 1 տար տևած «դատավարությունն» այսօր ավարտվեց։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նախագահող դատավորն այսօր հայտարարել է դատական նիստի ավարտի մասին, դատական կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։

Բաքվի ռազմական դատարանում վերջին նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանի պաշտպան Էմիլ Բաբիշովը հայտարարել է, որ կտրականապես համաձայն չէ ներկայացված մեղադրանքի հետ։ Նա հրաժարվել է պաշտպանական ելույթից՝ շեշտելով, որ ընդմիջման ժամանակ խոսել է իր պաշտպանյալի հետ, որը նման դիրքորոշում է հայտնել։

Ռուբեն Վարդանյանն այսօր եզրափակիչ ելույթ է ունեցել։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա նշել է, որ կարդացել է Ադրբեջանի քրեական օրենսգիրքը, ավելի քան երկու տարիների կալանքի ընթացքում նույնիսկ հասցրել է ադրբեջանական պոեզիային ծանոթանալ և այլն։ Նրա ելույթից որևէ կոնկրետ խոսք, ուղերձ կամ հայտարարություն ադրբեջանական ԶԼՄ-ները չեն մեջբերել։

Դեռ նախորդ տարի՝ դեկտեմբերին Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց էր ունեցել որդու՝ Դավիթի հետ և նշել, թե ինչ է պատրաստվում ասել իր եզրափակիչ ելույթում։ Նա ասել էր` ընդգծելու է, որ տեղի ունեցողը չի ընդունում որպես դատական գործընթաց և մտադիր չէ մասնակցել արդարադատության իմիտացիային։ Նաև հայտարարելու է, որ ոչնչի համար չի զղջում, իր բոլոր գործողությունները կատարել է գիտակցաբար և կամավոր՝ լիովին հասկանալով հնարավոր հետևանքները։ Միակ բանը, որի համար ափսոսում է, այն է, որ չկարողացավ անել ավելին։ Եվս մեկ անգամ հայտարարելու է` Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից։

Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը» սկսվել էր 2025 թվականի հունվարին։ Այն արդեն ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում է առանձնացված վարույթով։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ևս ցմահ ազատազրկում է պահանջել։

sputniknews.ru

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40