Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել դատավորի հարցերին՝ ի նշան իրեն առաջադրված շինծու մեղադրանքների դեմ բողոքի

17.02.2025 23:22
643

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով հերթական դատական նիստը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպան Աբրահամ Բերմանը դատարանին խնդրել են պայմաններ ստեղծել հանդիպման համար։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և հայտարարել ընդմիջում, որից հետո Ռուբեն Վարդանյանն ու նրա պաշտպանը դատավորների կազմի ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։

Մեղադրող դատախազներ Վուսալ Ալիևը և Ֆուադ Մուսաևը, որոնք պաշտպանում են պետական մեղադրանքը, միջնորդության վերաբերյալ նշել են, որ նախորդ դատական նիստում նույնաբովանդակ միջնորդություն է քննարկվել և համապատասխան որոշում է կայացվել և խնդրել են մերժել միջնորդությունը։

Այսօրվա նիստին շարունակվել է մեղադրական եզրակացության ընթերցումը։

Նիստը նախագահող դատավորը Ռուբեն Վարդանյանին հարցրել է՝ արդյո՞ք իրեն մեղավոր համարում է։ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել հարցերին՝ ի նշան իրեն առաջադրված շինծու մեղադրանքների դեմ բողոքի։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին։

tert.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24