Ռուբիոյի այցը, ըստ էության, վերաբերում էր ոչ այնքան Հայաստանի ներքաղաքական օրակարգին, որքան ԱՄՆ գլոբալ ռազմավարական շահերին Հարավային Կովկասում

27.05.2026 15:15
331

Մարկո Ռուբիոյի այցի մասին առաջին տեղեկատվության տարածումից հետո՝ ներքաղաքական և քարոզարշավային տրամադրությունների ազդեցության ներքո, գրեթե բոլորի առաջնային ընկալումն այն էր, թե սա իրականացվում է բացառապես Հայաստանի գործող իշխանություններին, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանին քաղաքական աջակցություն ցուցաբերելու նպատակով, գրել է «Միասնության թևերի» պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը։

«Սակայն հետագա իրադարձություններն ու ստորագրված փաստաթղթերի բովանդակության ուսումնասիրությունը ցույց տվեցին շատ ավելի խորքային և լայն աշխարհաքաղաքական պատկեր։

Ռուբիոյի այցը, ըստ էության, վերաբերում էր ոչ այնքան Հայաստանի ներքաղաքական օրակարգին, որքան ԱՄՆ գլոբալ ռազմավարական շահերին Հարավային Կովկասում։

Այցի հիմնական նպատակներն ակնհայտորեն հետևյալներն էին․

  • ԱՄՆ ռազմավարական ներկայության արագ ամրագրում տարածաշրջանում,
  • TRIPP նախագծի քաղաքական և իրավական ամրապնդում,
  • կրիտիկական միներալների մատակարարման շղթաների վերահսկման ընդլայնում,
  • Հարավային Կովկասի ինտեգրում արևմտյան աշխարհատնտեսական համակարգին,
  • Իրանի և Ռուսաստանի շրջանցմամբ նոր միջանցքային ճարտարապետության ձևավորում,
  • Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարության սահմանափակում։

Եվ միայն այս ամենի վերջում՝ նաև Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ որոշակի քաղաքական աջակցության ցուցադրում՝ ընտրություններից առաջ։

Սակայն այստեղ կա մի չափազանց կարևոր հանգամանք։

Եթե այցի առաջնային նպատակը հենց քաղաքական «սատարումը» լիներ, ապա դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ պետքարտուղարը սահմանափակվեր օդանավակայանային ձևաչափով հանդիպումներով և փաստացի Հայաստանում գտնվեր ընդամենը մոտ 40 րոպե՝ առանց լիարժեք պետական այցի արարողակարգի, առանց խորքային քաղաքական շփումների և նույնիսկ առանց վարչապետի հետ հանդիպման։

Սա արդեն ինքնին շատ խոսուն քաղաքական ազդակ է։

Այն ցույց է տալիս, որ Վաշինգտոնի համար այս փուլում առաջնայինը ոչ թե Հայաստանի ներքաղաքական ճակատագիրն է, այլ՝ տարածաշրջանային աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության արագ ամրագրումը։

Իսկ Հայաստանի իշխանությունները տվյալ գործընթացում դիտարկվում են առավելապես որպես այդ ռազմավարության իրականացման ներկայիս գործառնական գործընկեր։

Այլ կերպ ասած՝ Հարավային Կովկասում այսօր ընթանում է շատ ավելի մեծ խաղ, քան սովորական նախընտրական քարոզչությունն է։

Տարածաշրջանը վեր է ածվում համաշխարհային ուժային բախման, աշխարհատնտեսական նոր միջանցքների, էներգետիկ վերահսկողության և գլոբալ վերադասավորումների կարևոր հանգույցի։

Եվ հենց այս պատմական ու չափազանց վտանգավոր փուլում մեր հայրենակիցները հունիսի 7-ին պետք է պատասխան տան ամենակարևոր հարցին․ արդյո՞ք Հայաստանի ներկայիս իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը ունակ են նման բարդ աշխարհաքաղաքական պայմաններում հմտորեն, սառնասրտորեն և պետական մտածողությամբ կառավարել երկրի ղեկը։

Արդյո՞ք նրանք կարող են պաշտպանել Հայաստանի շահը մի իրականության մեջ, որտեղ մեծ պետությունները պայքարում են ոչ թե հայտարարությունների, այլ միջանցքների, ռեսուրսների, ազդեցության գոտիների և ռազմավարական վերահսկողության համար։

Կարծում եմ՝ պատասխանը ակնհայտ է։

Պետությունը չի կարող անվտանգ անցնել պատմական այսպիսի փոթորկի միջով՝ պատահական որոշումներով, իրավիճակային քաղաքականությամբ և արտաքին ուժերի օրակարգերին հարմարվելու տրամաբանությամբ։

Այս փուլում Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե հերթական քարոզչական կառավարումը, այլ պետական մտածողություն, փորձ, հաշվարկ և ազգային պատասխանատվություն»,-գրել է Անանյանը։

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19