Ռուս խաղաղապահներն Արցախում կմնան հինգ տարի, հետագայում երկարաձգման որոշում կկայացվի․ Մուրադով

10.09.2021 14:32
1352

Ռուս խաղաղապահներն Արցախում կմնան հինգ տարի, ինչպես նշված է եռակողմ համաձայնագարում, ապա երկարաձգման որոշում կկայացվի, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն, ով ավարտեց իր առաքելությունն Արցախում խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում։

Նա իր աշխատանքը դրական է գնահատել՝ նշելով՝ Արցախում կյանքն ընթանում է ամբողջ հունով։

«Միայն դրական եմ գնահատում իմ աշխատանքը։ Մեր աշխատանքին գնահատական տալիս է խաղաղ ժողովուրդը։ Այսօր կյանքը Ղարաբաղում ընթանում է ամբողջ հունով։ Իհարկե կան շատ բարդ հարցեր, բայց կյանքը շարունակվում է․ մարդիկ վերադառնում են, մի շարք հարցեր լուծվում են, կարծում եմ ամեն ինչ լավ կլինի», - ասել է Մուրադովը։

Նա Արցախում էր 2020-ի նոյեմբերից։ Արցախում խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատարին փոխարինում է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։

Հազարավոր ռուս խաղաղապահներ Ղարաբաղում են նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, որտեղ նշվում է, որ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից:

Բաքուն բազմիցս հայտարարել է,  թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53