Ռուս սահմանապահները դուրս են գալիս, Բաքվի զինվորականները մտնում են․ սահմանազատման սողացող մեխանիզմը

21.10.2021 11:57
2743

ՀՀ Սյունիքի մարզի Փայլասարի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի նկարագրությունը բացում է Հայաստանին Ռուսաստանից պարտադրվող «սահմանազատման» տեխնոլոգիան։ Ըստ նրա, անցյալ տարվանից «բանակցություններ ընթացան այդ սարի հետ կապված, հունվար-փետրվարին որոշվեց, որ ադրբեջանցիները տեղակայվում են այդ հատվածում, հարեւանությամբ մեր հայ սահմանապահներն են տեղակայվում, ինչպես նաեւ անմիջական հարեւանությամբ ռուս սահմանապահները, եւ հարակից ճանապարհն օգտագործվում է եւ մեր կողմից, եւ իրենց: Երկու օր առաջվա դրությամբ ռուս սահմանապահները էդտեղից դուրս են գալիս, ճանապարհը փակվում է ադրբեջանցիների կողմից արգելափակոցով: Հիմա մենք այնտեղ ելումուտ չունենք ընդհանրապես»։

Փայլասարի օրինակը եզակի չէ, այս առումով։ Լրագիրը բազմիցս անդրադարձել է այս խնդրին, որ ՀՀ տարածք Բաքվի ներխուժումները տեղի են ունենում Ռուսաստանի առաջնորդությամբ, Հայաստանին պարտադրվող սահմանազատման, իրականության մեջ՝ Խոզնավար-Սոթք-Տավուշ Ռուսաստանի ճակատային գծի ձեւավորման համար։ Հադրութի շրջանի հայկական վերահսկողության տակ մնացած Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերը Բաքվին հանձնելուց սկսած՝ Ռուսաստանը կիրառում է այս մեթոդը ՀՀ տարածքի վրա, ՀՀ իշխանության համաձայնության պայմաններում։ Դրա վկայությունն է այն, որ Փայլասարի իրադարձությունների վերաբերյալ իր պարզաբանման մեջ ՀՀ ԱԱԾ-ն կիրառել է «պետական սահման» արտահայտությունը, իսկ ՊՆ պաշտոնյաները տալիս են անորոշ բացատրություններ։

Սյունիքի մարզում ՌԴ կիրառած այս մեթոդն ուղղված է նաեւ թուրքերի համար միջանցքների ապահովմանը, ՀՀ տարածքում ռազմավարական հատվածները Բաքվին հանձնելու միջոցով։

lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40