Ռուս զինծառայողները Գյումրիում «կյանք նվիրելու» նպատակով արյուն են հանձնել

13.01.2020 11:52
1127

Հունվարի 12-ին՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության հինգերորդ տարելիցի օրը, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները «Նվիրիր կյանք» բարեգործական ակցիայի շրջանակում արյուն են հանձնել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ շուրջ 500 զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներն արյուն են հանձնել Գյումրիի արյան բանկում: Առաջին անգամ բարեգործական ակցիային մասնակցել են ՀՀ-ում ՌԴ պաշտպանության նախարարության դպրոցի բարձր դասարանների աշակերտները։ Ընդհանուր առմամբ հավաքվել է շուրջ 200 լիտր արյուն:

«Մեզ համար սա ավանդական միջոցառում է, որը պարբերաբար անցկացվում է Հայաստանի բանկիչներին աջակցելու համար», - ասել է ռուսական ռազմաբազայի հրամանատար Նիկոլայ Մարտինյուկը:

Նշվում է, որ ռազմաբազայում «Դոնորի օրեր» միջոցառումն անցկացվում է 2011 թվականից: Այս ակցիան արդեն 15-րդն է: «Ընդհանուր առմամբ յոթ տարում ակցիային ռուսաստանցի զինծառայողներից ու նրանց ընտանիքի անդամներից մասնակցնել է շուրջ հինգ հազար մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ:

***

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին: Նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, որը կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն և յոթ օր անց մահացել:

Հանցագործությունը կատարել էր ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, որը Հայաստանում դատապարտվել էր ցմահ ազատազրկման: 

2017 թվականին Վալերի Պերմյակովն արտահանձնվել է Ռուսաստան: ՌԴ-ի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն հայկական կողմի ներկայացուցիչների համապատասխան հարցումների դեպքում Պերմյակովի պատժի կատարման վերաբերյալ հետագայում տեղեկատվություն տրամադրելու շուրջ:

Լուսանկարը՝ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության

#ՍիվիլՆեթ #Լուրեր

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40