Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման հիմնական գործոնը. ՌԴ ԱԳՆ

29.08.2022 16:13
872

ՌԴ ԱԳՆ երկուշաբթի հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Այսօր լրանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակը. պայմանագիր, որը մեծապես որոշել է մեր միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները։

Փաստաթուղթը կարևոր հանգրվան է դարձել երկկողմ գործընկերությունը իսկական դաշինքի մակարդակի հասցնելու ճանապարհին։

Երկկողմ ներուժի ձևավորման համար վճռորոշ նշանակություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարությունների միջև վստահության վրա հիմնված կանոնավոր շփումները, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն լուծել հրատապ խնդիրները, այլև համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային և միջազգային հիմնական խնդիրների վերաբերյալ:

2022 թվականի ապրիլի 19-20-ը ՀՀ կառավարության ղեկավարի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանի համատեղ հայտարարությունը հաստատում է  1997 թվականի պայմանագրով ամրագրված սկզբունքներով միջպետական հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու մտադրությունը։

Մենք վճռական ենք շարունակելու առանցքային դաշնակցի դիրքերից օգնել Երևանին իր պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդման և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության ուղին անցնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի  եռակողմ համաձայնագրերի խստիվ պահպանմամբ: Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման հիմնական գործոնը:

Մենք անկեղծորեն գնահատում ենք մեր բարեկամությունը եղբայրական Հայաստանի հետ և վճռական ենք ավելի ամրապնդելու ռուս-հայկական դաշինքը՝ հանուն մեր երկրների ու ժողովուրդների բարգավաճման»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40