Ռուսական կինոյի օրեր Կապանում և Քաջարանում

18.11.2024 11:24
619

Կապանի համայնքապետարանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում նոյեմբերի 15-ին և 17-ին ֆիլմերի ցուցադրություն էր: Հայաստանում ռուսական կինոյի օրերի շրջանակում նախ ցուցադրվեց «Ամռան երեք օր» (ռեժիսորներ՝ Պոլինա Օլդենբուրգ, Անաստասիա Դենիսովա) ֆիլմը: Կապանցի հանդիսատեսի հյուրերն էին ֆիլմի դերասան, պրոդյուսեր Մաքսիմ Կոլոսովը և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար  Սերգեյ Նովոժիլովը: Նախաձեռնության մասին ներկայացրեց Ռուսաստանի արտգործնախարարության՝ Կապանում բացվելիք հյուպատոսության առաջատար խմբի ղեկավար Իգոր Տիտովը: Հայ-ռուս կինեմատոգրաֆիստների առաջիկա համագործակցության մասին իրենց նկատառումները հայտնեցին Ս. Նովոժիլովը և Մ. Կոլոսովը: «Ամռան երեք օր» ֆիլմը երեք մասանոց կինոալմանախ է, ներառում է պատմություններ, որոնք տեղի են ունեցել հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին:

Նոյեմբերի 17-ին ցուցադրված ֆիլմը՝ «Զավեշտ» (ռեժիսոր՝ Անդրեյ Միշկին) մարդկային փոխհարաբերությունների մասին է, գործողությունների վայրը ռուսական գավառական քաղաքն է:

Երկու ֆիլմերը ցուցադրվեցին նաև Քաջարանի մշակույթի պալատում:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40