Ռուսական կողմը մի շարք փաստաթղթեր է պատրաստել, ասել է Զախարովան

23.07.2021 11:28
1327

Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, «որոնք կարող են Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հարցերի քննարկումը կառուցողական դարձնել»:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք համոզված ենք, որ կայուն դեէսկալացիան կարող է ապահովել միմիայն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի սահմանազատման եւ հետագա սահմանագծման աշխատանքների անհապաղ մեկնարկը: Մենք պատրաստ ենք աջակցել այս ջանքերին քարտեզագրական տեղեկատվության միջոցով: Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են քննարկումը կառուցողական դարձնել: Ներկայում այս թեմայի շուրջ շփումները շարունակվում են արտաքին քաղաքական, պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաեւ երեք երկրների սահմանային ծառայությունների միջոցով», - նշել է նա:

Զախարովան նաեւ հույս է հայտնել, որ եռակողմ աշխատանքային խումբը, որը համանախագահում են փոխվարչապետերը եւ որը ստեղծվել է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածության համաձայն, շուտով կվերսկսի հանդիպումները:

«Մեր կարծիքով, դա հնարավորություն կտա անցնել փուլային համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, ինչը լիովին համապատասխանում է Հայաստանի, Ադրբեջանի եւ ամբողջ Հարավային Կովկասի շահերին»,- ասել է Մարիա Զախարովան:

 

mediamax.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40