Ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքները կվաճառվեն ԵՄ-ում. տնտեսվարողներին աջակցելու ծրագիրը ներկայացվել է Կառավարություն

02.06.2026 14:30
410

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը Կառավարության քննարկմանն է ներկայացրել աջակցության ծրագիր, որպեսզի հայ տնտեսվարողները կարողանան իրենց արտադրանքը դեպի Եվրամիության շուկա արտահանել։

Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Կառավարությունը նման որոշում է կայացրել Ռուսաստանի կողմից հայկական բազմաթից ապրանքների ներմուծումը սահմանափակելու ֆոնին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը, պատասխանելով հարցին, թե որքանով իրատեսական Եվրամիություն հայկական ապրանքների արտահանումը՝ հաշվի առնելով Եվրոպայի ստանդարտները և հայկական ապրանքների որակը, ասել է.  

«Շատ իրատեսական է, որովհետև մեր արտահանելի պտուղ-բանջարեղենն ունի Global Gap սերտիֆիկատ, որն ամենաբարձր կարգի սերտիֆիկատներից մեկն է։ Այսինքն, դա այն է, ինչ եվրոպական սուպերմարկետներում վաճառվում է։ Բայց այստեղ կան այլ ծախսեր, օրինակ, տրանսպորտային ծախսերը։ Ես մեկ օրինակ բերեմ. մենք արտադրում ենք ելակն այն նույն տեխնոլոգիաներով, մեթոդներով և նույն ջերմատներում, որոնք Եվրոպայում են։ Տարբերությունը ո՞րն է, տարբերությունն այն է, որ ֆրանսիացին, օրինակ, հոլանդացի ֆերմերից սածիլը գնում է, 200 կիլոմետր տեղափոխում է, տնկում է, հետո 200 կիլոմետր էլ տեղափոխում է ելակն ու վաճառում։ Այդտեղ ծախսը կարող է լինել մաքսիմում 500 դոլար։ Մեր պարագայում մենք 8000 դոլար պետք է տանք, սածիլը բերենք հասցնենք այստեղ, հետո մի հատ 8000 դոլար էլ պետք է տանք, որ ելակը հասցնենք Եվրոպա, դեռ 8.8-14 տոկոս էլ մաքսատուրք պետք է տանք։ Ժամանակին ասում էին, թե մենք ԵԱՏՄ ենք մտնում, որովհետև մեր միրգ-բանջարեղենը միայն ՌԴ են մտնում։ Այդպիսի բան հիմա չկա, այդ ստանդարտներն արդեն ԵԱՏՄ-ում էլ են ամենաբարձրը, ԵՄ-ում էլ են ամենաբարձրը,  ու մեր ապրանքներն էլ այդ ամենաբարձր ստանդարտներին համապատասխանում են։  

Հիմա տրանսպորտային հարցերն են մնացել, դրա հետ կապված փոխհատուցման ծրագիր ենք այսօր ներկայացրել Կառավարություն, կսուբսիդավորենք մեր գյուղմթերք արտահանողներին, որպեսզի նրանք կարողանան մրցունակ գներ առաջարկել եվրոպական շուկային»։

Նա շեշտել է, որ Կառավարությունն այդ աջակցության ծրագրով պատրաստվում է մեծ գումարներ ծախսել, որպեսզի տնտեսվարողները չտուժեն։

«Շատ մեծ գումարներով աջակցելու ենք, ամեն ապրանքային ուղղությամբ հաշվել ենք փոխհատուցման ծախսերը։ Օրինակ՝ ծաղիկի դեպքում մինչև տարվա վերջ՝ 5.5 միլիոն դոլար, լոլիկի դեպքում՝ 3.5 միլիոն դոլար, 3.5 միլիոն դոլար պղպեղի դեպքում»,- ասել է նախարարը։

Հարցին, թե Եվրամիության որ երկրներ կկարողանան հայ տնտեսվարողներն ապրանք արտահանել, Պապոյանն ասել է.

«Բոլոր եվրոպական երկրներ՝ սկսած Հունաստանից վերջացրած Գերմանիայով»։

Խոսելով Ռուսաստանի կողմից հայկական տարբեր ապրանքների նկատմամբ ներմուծման սահմանափակումների կիրառմանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարն ասել է, որ իր տեղակալն Աստանայում հանդիպել է Ռուսաստանի գործընկերների հետ։

Պապոյանի խոսքով՝ մթնոլորտը շատ դրական է, բոլորը ցանկանում են խնդիրներին լուծում տալ։

Նախարարը վստահություն է հայտնել, որ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո հայկական կողմն այդ բոլոր հարցերին շատ արագ լուծում կտա։

Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

23.09.2026 23:17

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ․ փաստաբան

23.09.2026 23:14

Նյու Յորքում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

23.09.2026 21:40

Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ

23.09.2026 18:37

Մեր ոլորտը տնտեսության և պետության հենասյուներից է․ Վարդան Ջհանյան

23.09.2026 17:58

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Անկախության 35-ամյակի առիթով

23.09.2026 17:45

Արցախի ժողովուրդ էթնիկ զտման զոհ է դարձել․ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

23.09.2026 16:35

Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացները բավական մտահոգիչ են, անհամբեր սպասում ենք իրավիճակի կայունացմանը. ՀՀ վարչապետ

23.09.2026 15:12

Մեղրիի մարզամշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Ֆրանսահայ գրաֆիկայի մեծագույն վարպետները» ցուցահանդեսի բացումը

23.09.2026 12:28

Թեհրանը դեմ չէ TRIPP-ին՝ երկու պայմանով․ Իրանի դեսպան

23.09.2026 12:11

Համայնքային ամենախոշոր ջրամատակարարման ծրագիրը կյանքի է կոչվել

23.09.2026 11:53

Հայկական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության խմբերի և փորձագետների համատեղ հայտարարությունը

23.09.2026 11:37