Ռուսական զինվորական կետերը դադարեցրել են իրենց գործունեությունը նաև Սյունիքում. ովքե՞ր կփոխարինեն նրանց

27.05.2024 16:49
877

2020 թ. աշնանը հայկական կողմի խնդրանքով Ռուսաստանի Դաշնության սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը տեղակայվեցին հայ-ադրբեջանական սահմանի մի շարք կետերում, այդ թվում՝ Սյունիքի մարզում:

Սակայն փոփոխված պայմաններում ռուս զինվորականների ու  սահմանապահների գործունեությունը մեր սահմաններում այլևս աննպատակահարմար է գտնվել: Հայաստանի այդ խնդրանքին համաձայնություն է տվել ռուսական կողմը. այդ մասին հայտնի է դարձել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների մայիսի 8-ի հանդիպումից հետո:

Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները դուրս կգան նաև «Զվարթնոց» օդանավակայանից:

Միևնույն ժամանակ ռուս սահմանապահները կմնան հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին:

Սյունիքում ռուսական զինվորական կետերի գործունեության դադարեցումն այս օրերին մարզում քննարկվող  հարցերից է:

Ոմանք տեղի ունեցողը ողջունում են, ոմանք էլ մտահոգություն հայտնում: Մասնավորապես՝ արդյո՞ք սահմանի այդ հատվածներում՝ անվտանգության տեսակետից, վակուում է ստեղծվում: Կամ՝ արդյո՞ք սահմանի այդ կետերում արդեն իսկ հերթապահում են հայկական ուժերը:

Բանն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո ռուս սահմանապահներն ու զինվորները պատշաճորեն չեն լուծել իրենց առջև դրված խնդիրներն Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների ընթացքում: Եվ, այդուհանդերձ, ՌԴ դրոշը և ռուս զինվորականությունը որոշակիորեն զսպող գործոն են եղել ադրբեջանցի ելուզակների ճանապարհին, ինչը չի կարելի չխոստովանել:

Եվ հիմա՝ ստեղծվող իրավիճակում, մեր կողմից ձեռնարկվող քայլերի մասին սյունեցիներս կուզենայինք գոնե համառոտ տեղեկատվություն ստանալ հանրապետության պաշտպանական գերասեչությունից:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40