Ռուսական ԶԼՄ-ներ. Կրտսեր Ալիևը մոտ 1 մլն ռուբլի է պարտք Ռուսաստանին

02.07.2025 21:59
518

Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև օրեր շարունակվող դիվանագիտական սկանդալի ֆոնին՝ ռուսական մի շարք լրատվամիջոցներ այսօր հաղորդեցին, թե նախագահ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը, մոտ մեկ միլիոն ռուբլի է պարտք Ռուսաստանին։ Ըստ այդ հրապարակումների՝ կրտսեր Ալիևը չի վճարել հարկերը Մոսկվայի մերձակայքում գտնվող շքեղ առանձնատան համար։

Ռուսական ամենահայտնի Տելեգրամ ալիքներից մեկը՝ Mash-ը, մասնավորապես, պնդում է, թե 27-ամյա Հեյդար Ալիևը «Մայնդորֆի այգիներ» կոչվող տարածքում 1600 քառակուսի կմ սեփականություն ունի, որի չվճարված գույքահարկն այս պահին կազմում է 946 հազար ռուբլի`մոտ 120 հազար դոլար։ Ըստ ռուսական աղբյուրների, տեղի հարկային ծառայության աշխատակիցներն արդեն մի քանի անգամ այս հարցով դիմել են դատարան և անգամ գումարը հարկադիր գանձելու թույլտվություն ստացել, սակայն այն իրագործել չեն կարողացել, քանի որ Հարկադիր կատարումն ապահովող դաշնային ծառայության կայքում Իլհամ Ալիևի որդու ծննդյան օրը նշված է սխալ՝ նրա անձնագրային տվյալներից մեկ օրով տարբեր։

Եկատերինբուրգի դատարանն, իր հերթին, այսօր արդբեջանական ծագում ունեցող ութերորդ կասկածյալին է ձերբակալել՝ տարիներ առաջ տեղի ունեցած սպանության հետքերով։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40