Ռուսաստանաբնակ հայ բժիշկները պատրաստվում են «բժշկական դեսանտ» իջեցնել ՀՀ–ում. ԱԳՆ-ն կօգնի

12.06.2020 15:21
1135

ՌԴ–ից բժշկական դեսանտ կժամանի Հայաստան։ Ռուսաստանում բնակվող հայազգի բժիշկներն արդեն պատրաստվում են գալ ու օգնել հայաստանցի գործընկերներին։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ՀՀ արտգործնախարարությունը պատրաստ է աջակցել բժիշկներին, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու համար Հայաստան գալու ցանկություն են հայտնել։

«Ընդունելով ՀՀ ԱՆ կոչը՝ ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ բժիշկները հանդես են եկել օգնելու նախաձեռնությամբ: Վերջիններս մշտական կապի մեջ են ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ, և մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այդ նախաձեռնությունը կյանքի կոչելու գործում»,-ասաց Նաղդալյանը։

Ավելի վաղ համացանցում տարածվել էր Գ․Գ․ Մելքոնյան անունով օգտատիրոջ գրառումը, որը երեկ հանդես էր եկել բժիշկների խումբ հավաքելու և պատմական հայրենիք գալու կոչով։

«Հայաստանում այսօր կորոնավիրուսի տարածման հետ կապված ծայրահեղ իրավիճակ է։ Փաստացի հիվանդացության պայթյունավտանգ աճ է գրանցվում։ Առողջապահական համակարգի ռեսուրսները սպառման եզրին են։ Հիմա որևէ մեկի մեղավորության հարցը քննարկելու ժամանակը չէ։ Բռնկումը տեղայնացնելու և մարելու համար արագ գործողություններ են հարկավոր։ Այդ պատճառով կոչ եմ անում իմ գործընկերներին՝ ովքեր այս պահին արձակուրդ վերցնելու հնարավորություն ունեն, հավաքվեք և եկեք Երևան՝ օգնությունը անմիջապես տեղում կազմակերպելու համար»,-գրել է նա։

Բժիշկն ընդգծել է, որ առաջին հերթին անհրաժեշտ են թոքաբաններ, ռեանիմատոլոգներ, թերապևտներ, ինֆեկցիոնիստներ և համաճարակաբաններ։

Նա ավելացրել է, որ յուրաքանչյուր օրը նշանակություն ունի, և Մոսկվայում ձեռք բերված փորձը կարող է օգնել Հայաստանին։

«Բոլորի համար, ովքեր անձամբ պատրաստ են օգնել, թռիչքը և կեցության հարցը կկազմակերպվի ընդունող կողմի հաշվին։ Այս պահին անհրաժեշտ է անհապաղ կազմել այն բժիշկների ցուցակը, որոնք պատրաստ են մեկնել Հայաստան։ Ժամկետներն ու ամսաթվերը հայտնի կդառնան մոտակա երկու օրում։ Նախապես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր արձագանքել են օգնության կոչին»,-գրել է նա։

Այս օգտատերը մեզ հետ զրույցում հայտնեց, որ արդեն ավելի քան 50 բժիշկ է արձագանքել կոչին, ընդ որում` ոչ միայն հայ մասնագետներ։ 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ է արդեն հայտնել, որ հիսուն բժիշկ Ռուսաստանից և տասը մասնագետ Ֆրանսիայից կժամանեն Հայաստան՝ օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարին։ Հիմա քննարկվում է արտակարգ դրության պայմաններում աշխատանքի փորձ ունեցող բժիշկների Հայաստան ժամանելու հարցը։

Լիտվան և Վրաստանը արդեն հայտարարել են բժիշկներին Հայաստան գործուղելու մտադրության մասին։ Մինչ այդ Չինաստանն ու Ռուսաստանը Հայաստանին օգնություն էին հատկացրել դեղամիջոցների և թոքերի արհեստական օդափոխության սարքավորումների տեսքով։ Բացի այդ, ապրիլի 7-ից ռուսական նորագույն ախտորոշիչ լաբորատորիան Հայաստանում կորոնավիուսի թեստավորում է իրականացնում։


armeniasputnik.am

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53