Ռուսաստանի եւ ԵՄ-ի երկրների միջեւ դադարել է գործել դյուրացված այցագրային ռեժիմը

12.09.2022 17:35
1083

Սեպտեմբերի 12-ին ուժի մեջ Է մտել Եվրամիության խորհրդի որոշումը Ռուսաստանի հետ դյուրացված այցագրային ռեժիմի համաձայնագրի գործողության դադարեցման վերաբերյալ. արդյունքում՝ ռուսաստանցիների համար կփոխվեն շենգենյան այցագրերի ձեւակերպման պայմաններն ու ժամկետները։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսպես, փաստաթղթերի քննումը եւ այցագրեր տալն այժմ կտեւեն ոչ պակաս քան 15 օր, առանձին դեպքերում՝ մինչեւ 45 օր: Այցագրային գանձումը 35 եվրոյից աճել Է մինչեւ 80 եվրո: 6-ից 12 տարեկան երեխաների համար՝ 35-ից մինչեւ 40 եվրո:

Բացի այդ, կավելանա այցագրային կենտրոն կամ հյուպատոսություն տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի թիվը: Շենգենյան երկրների հյուպատոսությունները կարող են լրացուցիչ փաստաթղթեր պահանջել դիմողներից: Եվրահանձնաժողովը երկրներին կոչ Է արել՝ Ռուսաստանի քաղաքացիներից հայտերի մանրամասն ստուգում անցկացնել եւ նրանց շենգենյան այցագիր տալ միանգամյա կարճաժամկետ ուղեւորությունների համար:

«Եթե քաղաքացին որպես սպառնալիք Է դիտարկվում ցանկացած անդամ պետության հասարակական կարգի, ներքին անվտանգության կամ միջազգային հարաբերությունների համար, ապա այս դեպքում այցագրի հարցում հարկ Է մերժել անհատական գնահատման հիման վրա: Նաեւ երկրները պետք Է այցագրի հարցում մերժեն դիմողին, եթե կասկածում են, թե նա ԵՄ-ն կլքի այցագրի գործողության ժամկետը լրանալուց հետո»,-պարզաբանում Է Եվրահանձնաժողովը:

Արդեն տրված այցագրերը շարունակում են գործել, բայց եթե անդամ երկրները կասկածներ ունեն նրանցից յուրաքանչյուրի անվտանգության սպառնալիքի առնչությամբ, ապա Եվրահանձնաժողովը հաձնարարում Է չեղարկել շենգենը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22