Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները Ստամբուլում են. բանակցությունները սպասվում են օրվա երկրորդ կեսին (Տեսանյութ)

15.05.2025 12:16
490

Ռուսաստանի պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար և պատրաստ է լուրջ աշխատանքի։ Այս մասին բրիֆինգի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչպես բազմիցս հայտարարվել է, ռուսական կողմը տրամադրված է լուրջ բանակցությունների։ Ռուսաստանի պատվիրակությունն արդեն ժամանել է Ստամբուլ և պատրաստ է լուրջ աշխատանք կատարել», - ընդգծել է դիվանագետը։

Նշվում է, որ բանակցությունները լուսաբանելու համար փողոցում սպասում են մոտ հարյուր լրագրողներ։ Անվտանգության միջոցներն ուժեղացված են։ Դոլմաբախչեի պալատի շրջակայքում նկատվել են զրահապատ և ջրցան մեքենաներ։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուսական պատվիրակությունն արդեն ժամանել է Ստամբուլ։ Սկզբում ենթադրվում էր, որ բանակցությունները կսկսվեն առավոտյան 10:00-ի սահմաններում, սակայն հետո ճշգրտվել էր, որ հանդիպումը սպասվում է ավելի ուշ՝ օրվա երկրորդ կեսին։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նրան միացել են ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Միաժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, անդրադառնալով Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ Վաշինգտոնի սպասումներին, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հուսով է՝ առաջիկայում կգրանցվի առաջընթաց՝ «չնայած բարդություններին»։

«Սա (Ուկրաինայի հակամարտության կարգավորումը) բարդ է, բայց մենք հուսով ենք, որ առաջիկայում դրական զարգացումներ կլինեն», - ասել է Ռուբիոն՝ Անթալիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40