Ռուսաստանի նավթագազային եկամուտները տարվա առաջին յոթ ամիսներին նվազել են 17%-ով

05.08.2026 17:13
288

Ռուսաստանի դաշնային բյուջեի նավթագազային եկամուտները 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին կազմել են 4,595 տրլն ռուբլի, ինչը 16,7%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, երբ դրանք հասել էին 5,522 տրլն ռուբլու։ Այդ մասին վկայում են Ռուսաստանի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները։

Միայն հուլիսին նավթագազային եկամուտները կազմել են 934 մլրդ ռուբլի, ինչը 16%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ամսվա ցուցանիշը և շուրջ 21,9 մլրդ ռուբլով բարձր է կանխատեսումից։ Սակայն տարվա սկզբի ավելի թույլ արդյունքները շարունակել են բացասաբար ազդել ընդհանուր վիճակագրության վրա։

Ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ օգոստոսին լրացուցիչ նավթագազային եկամուտները կհասնեն 114,23 մլրդ ռուբլու։ Այդ միջոցների հաշվին օգոստոսի 7-ից մինչև սեպտեմբերի 4-ը Ազգային բարեկեցության հիմնադրամի համար օրական կգնվի 6,5 մլրդ ռուբլու չափով արտարժույթ և ոսկի։ Միաժամանակ, հուլիսին նավթի արդյունահանման հարկից ստացված մուտքերը զգալիորեն նվազել են՝ կազմելով 584,6 մլրդ ռուբլի, իսկ ընդհանուր արդյունքը մասամբ բարելավվել է ածխաջրածինների արդյունահանման լրացուցիչ եկամտի հարկի և նավթային ընկերություններին վճարվող փոխհատուցումների կրճատման շնորհիվ։

​​​

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40