Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակ մոտ ժամանակներս չի կանխատեսվում. Բորել

11.11.2023 19:59
743

Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակ մոտ ժամանակներս չի կանխատեսվում՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ելույթ ունենալով Մալագայում տեղի ունեցած Եվրոպական սոցիալիստների կուսակցության կոնգրեսում:

«Մենք շատ խնդիրներ ունենք։ Առաջին խնդիրը Ուկրաինան է, որտեղ Ռուսաստանի նկատմամբ մոտալուտ հաղթանակ չի սպասվում»,- ասել է Բորելը:

Նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի ԱՄՆ-ից Կիևին օգնության հնարավոր կրճատմանը և լրացնի այդ բացը: Դիվանագետը նշել է, որ ԵՄ-ն արդեն Ուկրաինային ավելին է տրամադրել, քան ԱՄՆ-ը, սակայն անվտանգության գլխավոր երաշխիքը պետք է լինի Ուկրաինայի ընդունումը եվրոպական ընտանիք:

Եվրամիության երկրորդ խնդիրը, Բորելի խոսքով, Գազայի իրավիճակն է, որը «միջազգային հանրության քաղաքական և բարոյական ձախողումն է»: Նրա խոսքով՝ այդ հակամարտության լավագույն լուծումը մնում է երկու պետությունների տարբերակը, սակայն, ըստ Բորելի, այժմ դրան հասնելը շատ ավելի բարդ է, քան 30 տարի առաջ:

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40