Ռուսաստանն արձագանքել է Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ ձևաչափ ստեղծելու հնարավորությանը

10.02.2023 17:08
922

Ռուսաստանի Դաշնությունը ելնում է նրանից, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մասնակցություն ունենալ միջազգային այն ձևաչափերին, որոնք համապատասխանում են իր շահերին, որոնք ուղղված չեն երրորդ երկրների դեմ և որոնք հաշվի են առնում ուժերի առկա հավասարակշռությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը այն մասին, որ Հայաստանը հետաքրքրված է Հարավային Կովկասի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի մասնակցությամբ եռակողմ երկխոսության զարգացմամբ։ Լրագրողի հարցին, թե արդյոք Մոսկվան աջակցում է համագործակցության նման ձևաչափին, եթե հաշվի առնենք, որ Վրաստանը Ռուսաստանի պատճառով հրաժարվել է «3+3» բազմակողմ պլատֆորմի մասնակցությունից, Զախարովան պատասխանել է.

«Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, մենք ելնում ենք նրանից, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մասնակցություն ունենալու միջազգային այն ձևաչափերին, որոնք համապատասխանում են իր շահերին, որոնք ուղղված չեն երրորդ երկրների դեմ և որոնք հաշվի են առնում ուժերի առկա հավասարակշռությունը։ Եթե Բաքու-Երեւան-Թբիլիսի եռակողմ հարթակը նպաստի Հարավային Կովկասում հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը, ապա մենք կարող ենք միայն ողջունել, ինչի մասին բազմիցս խոսել ենք, ինչի մասին գիտեն մեր գործընկերները:

Իսկ եթե այս նախաձեռնության հետևում երևում են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խափանել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա դա բոլորովին այլ պատմություն է»,- ընդգծեց Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերոհիշյալ պայմանավորվածությունները հիմք են հանդիսանում Երեւանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման համար։

«Այս ձևաչափով 2020 թվականից սկսած՝ առանցքային գործընթացներ են սկսվել հաղորդակցության ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև հասարակական, փորձագիտական և խորհրդարանական շրջանակների ներկայացուցիչների միջև շփումների հաստատման ուղղությամբ»,- ավելացրել է Զախարովան։

Իսկ ինչ վերաբերվում է Հարավային Կովկասի համագործակցության ձևաչափին, Զախարովան հիշեցրել է, որ գոյություն ունի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակ։

«Այն արդեն իսկ ներառում է հարավկովկասյան երեք պետությունները, նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Այդ մեխանիզմը թույլ է տալիս համատեղել տարածաշրջանի երկրների ավելի լայն շրջանակի շահերը։ Դա, ի թիվս այլ բաների,պետք է աշխատի նրանց միջև առկա հակասությունները հարթելու, այդ թվում՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային ու հումանիտար կապերի զարգացման, ընդհանուր մարտահրավերների, սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ։ Մենք նշում ենք 3+3 պլատֆորմի զգալի ներուժը՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին աջակցելու համար»,-եզրափակեց Զախարովան։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40