Ռուսաստանն ու Հայաստանը բանակցում են Ղարաբաղի հարցով. Պեսկով

11.01.2023 15:34
1313

Ռուսաստանն ու Հայաստանը Ղարաբաղի շուրջ տարբեր մակարդակներով բանակցություններ են վարում։ Այս մասին հունվարի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Աշխատանքային, տարբեր մակարդակներում մշտապես շփումներ են ընթանում»,- հայտնել է նա։

Պեսկովը նաև մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ եթե Ռուսաստանը չի կարողանում Արցախում իր պարտականությունները կատարել, պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին․ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահներ Ղարաբաղ ուղարկելու թեման մեկ անգամ չէ, որ օրակարգում է եղել, սակայն դրանց տեղակայման համար անհրաժեշտ է հակամարտող բոլոր կողմերի համաձայնությունը»,- նշել է ՌԴ նախագահի խոսնակը։

Հունվարի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր․ «Լաչինի հարցով մեր տեսլականն այն է, որ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն։ Այստեղ կարևոր է ՌԴ դիրքորոշումն ու խաղաղապահների գործունեությունը։ Ես արդեն ասել եմ` եթե պարզվի, որ ՌԴ–ն չի կարողանում այդ պարտականությունները կատարել, որպես ԱԽ մշտական անդամ` պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին»։

***

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն մեկ ամիս է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

https://www.civilnet.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40