Ռուսաստանցիները սկսել են ավելի քիչ մեկնել Հայաստան և ավելի շատ՝ Ադրբեջան և Վրաստան

03.08.2024 21:35
760

2024 թվականի հունվար-հունիսին Ռուսաստանի քաղաքացիները կատարել են 12,6 միլիոն արտասահման ուղևորություն։ Ըստ РБК-ի՝ դրա մասին է վկայում Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության վիճակագրությունը։

Ռուսների մուտքի թվով բացարձակ առաջատարը, հաշվի առնելով այցի բոլոր նպատակները, ավանդաբար եղել է Թուրքիան։ Ռուսների հոսքը Թուրքիա 2024 թվականի հունվար-հունիս ամսիներին նախորդ տարվա համեմատ աճել է 9,4 տոկոսով՝ հասնելով 2,5 միլիոն ուղևորության։ Ղազախստանը ռուսների համար ամենահայտնի ուղղություններից մեկն էր, թեև տարվա ընթացքում դեպի այս երկիր ուղևորությունների թիվը նվազել է 9%-ով՝ հասնելով 1,2 միլիոնի։

Մերձավոր արտասահմանի երկրներից ռուսաստանցիներն առաջին կիսամյակում այցելել են նաև Հայաստան. նախորդ տարվա համեմատ նրանց ուղևորությունը Հայաստան  նվազել է17%-ով՝ հասնելով 452,8 հազարի, այն դեպքում երբ մեկ տարի առաջ ՀՀ էր այցելել 545,7 հազար ռուսաստանցի։

Փոխարենը Ռուսաստանի քաղաքացիները մեկ տարի առաջվա համեմատ 31,5%-ով՝ (522,7 հազար մարդով ավելի) հաճախ սկսել են մեկնել Վրաստան և 26%-ով՝ (340 հազար մարդով ավելի)  հաճախ նաև Ադրբեջան։

Ինչ վերաբերում է զբոսաշրջային ուղևորություններին, 2024 թվականի ընդամենը վեց ամսում ռուսաստանցիները զբոսաշրջության նպատակով 4,9 միլիոն ուղևորություն են կատարել արտերկիր, ինչը 20 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ (4,1 միլիոն ուղևորություն):

2024 թվականի առաջին կիսամյակում ռուսաստանցիները զբոսաշրջության նպատակով առավել հաճախ ճանապարհորդող երկրների թվում են Թուրքիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Թաիլանդը և Չինաստանը։ Տասնյակում են հայտնվել նաև մերձավոր արտասահմանի երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը և Վրաստանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40