Ռուսաստանը արեւմտյան երկրներում նախկին ներկայությունը պահպանելու իմաստ չի տեսնում․ Լավրով

19.10.2022 15:25
1151

Ռուսաստանը արեւմտյան երկրներում նախկին ներկայությունը պահպանելու իմաստ չի տեսնում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դիվանագիտական ծառայության ընդունված բուհերի շրջանավարտների հետ հանդիպմանը։

«Արեւմտյան երկրներում նախկին ներկայությունը պահպանելու իմաստ ու ցանկություն չկա։ Մեր ժողովուրդն աշխատում է այնպիսի պայմաններում, որոնք դժվար է մարդկային անվանել։ Նրանց համար մշտական խնդիրներ, ֆիզիկական հարձակումների սպառնալիքներ են ստեղծում։ Գլխավորն այն է, որ այնտեղ աշխատանք չկա այն ժամանակվանից, երբ Եվրոպան որոշեց փակվել մեզանից եւ դադարեցնել ցանկացած տնտեսական համագործակցություն։ Ստիպելով սիրելի չես լինի»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի երկրներն, ընդհակառակը, լրացուցիչ ուշադրության կարիք ունեն։ «Բազմաթիվ ծրագրեր են համաձայնեցվում ամենաբարձր եւ բարձր մակարդակներում, որոնք պահանջում են դիվանագիտական աջակցություն, այդ թվում՝ բիզնեսի աջակցության, համատեղ մշակութային, հումանիտար, կրթական ծրագրերի առումով։

Ներկայումս Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը իր գործունեության աշխարհագրական վերակողմնորոշում է կատարում ինչպես արտերկրում, այնպես էլ կենտրոնական գրասենյակում եւ «ծանրության կենտրոնը» տեղափոխելու է այն երկրներ, որոնք պատրաստ են հավասար եւ փոխշահավետ համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ եւ հեռանկարային համատեղ նախագծեր որոնել»,- ասել է նա։

https://news.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40