Ռուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. Պուտին

09.05.2025 14:56
693

Հաղթանակի օրը ռուսաստանցիների համար մնում է ամենակարևոր տոնը, Ռուսաստանում միշտ կհիշեն այն զինվորների սխրանքը, ովքեր իրենց կյանքը տվեցին նացիզմին հաղթելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսում։

«Նացիստների՝ Խորհրդային Միությունը նվաճելու ծրագրերը փշրվեցին՝ բախվելով երկրի երկաթե միասնությանը։ Ժողովրդի հերոսությունը համընդհանուր էր: Խորհրդային Միությունը կրել է թշնամու ամենադաժան, անողոք հարվածները։ Միլիոնավոր մարդիկ, որոնք մինչ այդ ճանաչել էին միայն խաղաղ աշխատանքը, զենք են վերցրելու մահվան գնով կանգնելբոլոր բարձունքներում, պլացդարմներում և սահմանագծերում։ Նրանք են որոշել ամբողջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը՝ անառարկելի հաղթանակներով՝ Մոսկվայի ու Ստալինգրադի, Կուրսկի  ու Դնեպրի ճակատամարտերում», - ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ «հայրերը, պապերը և նախապապերը փրկել ե Հայրենիքը և պատգամել պաշտպանել երկիրը, լինել միասնական, հաստատակամորեն պաշտպանել ազգային շահերը, հազարամյա պատմությունը, մշակույթը, ավանդական արժեքները՝ այն ամենը, ինչ թանկ է, սուրբ է ռուսաստանցիների համար»։

«Միշտ պիտի հենվենք մեր միասնության վրա՝ թե՛ ռազմական, թե՛ խաղաղ ժամանակներում, մեր ռազմավարական նպատակներին հասնելու, խնդիրների լուծման հարցում՝ հանուն Ռուսաստանի, նրա հզորության ու բարօրության: Մենք հիշում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը և երբեք չենք համաձայնի դրա հետ կապված  իրադարձությունների խեղաթյուրմանը, դահիճներին արդարացնելու և իրական հաղթողներին մեղադրելու փորձերին», - ընդգծել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ «ճշմարտությունն ու արդարությունը իրենց կողքին են, և ամբողջ երկիրը, հասարակությունը, ժողովուրդը աջակցում է հատուկ ռազմական գործողության մասնակիցներին»։

«Ռուսաստանը եղել և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար: Նա պայքարելու է այն անօրենությունների դեմ, որոնք գործում են այս ագրեսիվ ու կործանարար գաղափարների կրողները», - ասել է Պուտինը։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40