Ռուսաստանը երկխոսության մեջ է Իրանի ղեկավարության հետ և կշարունակի շփումները. Պեսկով

06.03.2026 16:05
468

Ռուսաստանը երկխոսության մեջ է Իրանի ղեկավարության հետ և կշարունակի շփումները։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք երկխոսության մեջ ենք իրանական կողմի հետ։ Մենք երկխոսության մեջ ենք Իրանի ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Եվ մենք անպայման կշարունակենք այս երկխոսությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը, սակայն լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել, թե արդյոք Մոսկվան օգնում է Թեհրանին։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Ռուսաստանը և Չինաստանն օգնում են Իրանին քաղաքականապես և «այլ ձևերով»։ Նա, սակայն, հրաժարվել էր մանրամասներ հայտնել։

«Ես չեմ պատրաստվում մանրամասնել մեր համագործակցությունը այլ երկրների հետ», — նշել էր Արաղչին։

Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին։

yerevan.today

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40