Ռուսաստանը մտադիր չէ օկուպացնել Ուկրաինան․ Պուտին

16.03.2022 19:15
1125

Կիեւի եւ Ուկրաինայի այլ քաղաքների մոտ ռուսական զորքերի հայտնվելը կապված չէ այդ երկիրն օկուպացնելու մտադրության հետ։ Մենք նման նպատակ չունենք։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ Կիեւի իշխանություններն այս տարիների ընթացքում ոչ միայն անտեսել, այլեւ սաբոտաժի են ենթարկել ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցով Մինսկի համաձայնագրերն ու հրաժարվել դրա իրականացումից։

«Նրանք նաեւ սկսել են ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերի գործնական իրականացումը։ Ավելին, Կիեւի իշխանությունները հայտարարում էին, որ մտադիր են ստեղծել սեփական միջուկային զենք եւ դրա մատակարարման համար միջոցներ։ Սա իրական սպառնալիք էր։ Արդեն տեսանելի ապագայում արտաքին տեխնիկական աջակցությամբ Կիեւի նացիստամետ վարչակարգը կարող էր ձեռք բերել զանգվածային ոչնչացման զենքեր, եւ դրա թիրախը, իհարկե, կլիներ Ռուսաստանը։

Ուկրաինայում գործում էր նաեւ տասնյակ լաբորատորիաների ցանց, որտեղ Պենտագոնի ղեկավարությամբ եւ ֆինանսական աջակցությամբ իրականացվել են ռազմական-կենսաբանական ծրագրեր, այդ թվում՝ փորձեր կորոնավիրուսի, սիբիրախտի, խոլերայի, խոզերի աֆրիկյան ժանտախտի եւ այլ մահացու հիվանդությունների նմուշներով։ Այս գաղտնի ծրագրերի հետքերը այժմ ջանասիրաբար փորձում են քողարկել: Բայց մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ Ռուսաստանի անմիջապես մոտակայքում՝ Ուկրաինայի տարածքում ստեղծվել են կենսաբանական զենքի բաղադրիչներ։

Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ իրադարձությունների նման զարգացումն ուղղակի վտանգ է ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար։

Այսպիսով, դիվանագիտական ​​բոլոր հնարավորությունները լիովին սպառվել են։ Պարզապես խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակ չեն թողել մեզ։ Եվ այս առումով մեզ ուղղակի ստիպեցին սկսել հատուկ ռազմական գործողությունը։

Կիեւի եւ Ուկրաինայի այլ քաղաքների մոտ ռուսական զորքերի հայտնվելը կապված չէ այս երկիրն օկուպացնելու մտադրության հետ։ Մենք նման նպատակ չունենք, եւ ես դրա մասին ուղիղ հայտարարել եմ փետրվարի 24-ի իմ ուղերձում»,- ասել է Պուտինը։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40