Ռուսաստանյան Դաշնության արտաքին գործերի նախարարի, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի համատեղ հայտարարությունը

17.05.2016 15:02
1581

Ռուսաստանյան Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին ու Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը, ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով հանդիպում ունեցան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Նրանք վերահաստատեցին, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Համանախագահները շեշտադրեցին 1994 եւ 1995թթ. հրադադարի համաձայնագրերը հարգելու կարեւորությունը:

Նախագահները վերահաստատեցին հրադադարի պահպանման ու հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների ռիսկը կրճատելու համար նրանք համաձայնեցին հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնեցնել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմի մանրամասները: Նախագահները նաեւ համաձայնեցին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գոյություն ունեցող գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնեցին ԿԽՄԿ-ի հովանու ներքո շարունակել տվյալների փոխանակումը անհայտ կորածների վերաբերյալ, որի շուրջ Նախագահները պայմանավորվածություն էին ձեռք բերել 2014թ. հոկտեմբերին Փարիզում կայացած գագաթնաժողովի ընթացքում:

Նախագահները համաձայնության եկան բանակցային հաջորդ փուլի վերաբերյալ, որը կկայանա հունիսին կողմերի համաձայնությամբ ընտրված վայրում՝ նպատակ ունենալով վերսկսել բանակցությունները համակողմանի կարգավորման շուրջ:

17 մայիսի, 2016թ.
ԱՄՆ դեսպանություն

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01