Ռուսն ասում է՝ քո երկրի ղեկավարը սա ինձ է տվել 5 տարով։ Ասացի՝ առանց իմ թույլտվության․ Աղավնոյի գյուղապետն ապշեցուցիչ մանրամասներ է հայտնում

04.02.2021 10:30
1291

Արցախի Քաշաթաղի շրջանի երեք համայնքների՝ Բերձորի, Աղավնոյի և Սուսի կարգավիճակը դեռ չի հստակեցվում, համայնքի ղեկավարներն ու բնակիչներն անորոշության մեջ են։

Ռուս խաղաղապահները Բերձոր վերադառնալու ցանկություն ունեցող ընտանիքներին ասել են, որ նրանք չեն կարող վերադառնալ բնակության նպատակով։ Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանն ասել է, որ համայնքի կարգավիճակը դեռ հայտնի չէ, հետևաբար մարդիկ չեն կարող վերադառնալ բնակության նպատակով, այժմ համայնքում այն ընտանիքներն են, ովքեր պատերազմի օրերին էլ մնացել էին այնտեղ։

Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ թեպետ Աղավնո մտնելու համար արգելք չկա դրված, սակայն ներքին կարգով այնպես են անում, որ մարդիկ չվերադառնան համայնք։ «Ներքին կարգով ինձ էլ են շատ ասում, բայց ես հարց եմ բարձրացնում՝ ի՞նչ օրենքով են արգելում մարդկանց մուտքը համայնք։ Եթե ըստ եռակողմ փաստաթղթի՝ 5 տարի ոչ մեկ չպիտի ապրի այստեղ, ոչ հայը, ոչ ադրբեջանցին, բացի ռուս խաղաղապահից, բայց այնպես չէ, որ մենք երկվոր ենք, մեր մեր տեղում էինք։ Ու Պուտինի ասածն է՝ ով որտեղ կանգնել է, թող մնա։ Հիմա մենք մեր տեղում ենք մնացել, իրենք էլ թող իրենց տեղում մնան, մինչև բանակցությունների արդյունքում կերևա, թե ինչ ճանապարհ են սարքելու»,- նշեց Անդրանիկ Չավուշյանը։

Աղավնոյում բարերարների աջակցությամբ համայնքի ղեկավարը վերանորոգել էր դպրոցը, դասապրոցեսն սկսվել էր, ներկայում 15 երեխա է այցելում դպրոց։ Բայց Անդրանիկ Չավուշյանն ասաց, որ ներքին կարգով աշխատանք է տարվել, հավանաբար Արցախի իշխանության կողմից, որ դպրոցը չգործի։

«Հիմա արդեն ներքին կարգով զանգում են դասատուներին, այդ ամեն ինչը անում է հայը։ Չունեմ տեղեկատվություն, թե զանգում ի՞նչ են ասում։ Երևի ասում են, որ չգան գյուղ։ Եթե պետությունն աջակցում է 5-6 ամիս, Երևանում ու Սիսիանում ապրող դասատուն ասում է՝ ինձ պե՞տք է գնամ Աղավնո։ Եթե պետությունը մի 20 հազար ավելի աշխատավարձ չի տալիս ուսուցչին, նա չի գալիս։ Մենք ասել ենք՝ այդ 20 հազարը մենք կտանք բարերարների միջոցով։ Այնքան, որ թող գան աշխատեն։ Ուսուցիչները եկան, բայց հիմա արդեն կամաց-կամաց հետ են գնում կամ ուզում են հետ գնալ։ Ես էլ չգիտեմ, թե ինչի՞ են այսպես անում։ Կամ իշխանությունները չեն կարող բացահայտել, թե ինչ են ծրագրել։ Մենք խոսում ենք ղեկավարության հետ, ասում ենք՝ լավ, եղել է, եղել է, սխալն արել եք, ասեք, տեսնենք, թե ինչում է այդ ձեր սխալը։ Մեր նպատակն այստեղ այս հողի վրա ապրելն է, կառուցելը, մինչև տեսնենք, թե այդ պետական լիազոր ու բանակցող մարմիններն ինչ են որոշում։ Էլի առանց մեզ են երևի որոշում կայացնելու։ Եթե երկիրը չունի գլուխ, գոնե մենք գիտենք, թե ինչ ենք ուզում։ Չենք ուզում իրենցից առանձնանալ, բայց դուրս է գալիս, որ մենք առանձնանում ենք դժբախտաբար»,- ասաց Չավուշյանը։

Նրա խոսքով՝ Աղավնո համայնքից դուրս եկած ընտանիքները կարող են վերադառնալ ու ապրել գյուղում։ Բայց մարդիկ չեն գալիս։ Բերձորի օրինակով Աղավնոյում ևս սահմանափակումներ կարող են լինել, բայց համայնքի ղեկավարն ասում է․ «Ես ոչ մեկի չեմ լսում, անընդհատ ինձ ասում են՝ վերջնական թիվ տուր, քանի՞ հոգի կա գյուղում։ Ասում եմ՝ չգիտեմ՝ 100-ից ավելի։ Ասում են՝ չի լինի։ Ես հարցնում եմ՝ ինչո՞ւ չի լինի։ Ցուցակներ ուզում են հավանաբար ռուսները՝ իբր անվտանգության կանոններն ապահովելու համար։ Բայց երբ թուրքը մտնում էր գյուղ, ռուսներն ասում էին՝ ես ասֆալտի պատասխանատուն եմ։ Ասում եմ երբ ուզում ես` օբշի տերն ու տիրակալն ես լինում, երբ ուզում ես՝ չէ»։

Խաղաղապահները տեղակայված են նաև Աղավնո համայնքի տարածքում։ «Մեկ-մեկ մեզ հարցնում են՝ ո՞ւր եք գնում, ասում ենք՝ գյուղ ենք մտնում։ Ինքը չունի օրենք, որ կարող է որոշում կայացնի, թե քանի մարդ պիտի ապրի մեր գյուղում։ Կարող է ճանապարհը փակել, թույլ չտալ, բայց մենք չենք ուզում, որ կոնֆլիկտներ լինեն։ Մենք գաղթական չենք, ես իրենց էլ եմ ասել՝ տանս մեջ եմ, դու չես կարա իմ ղեկավարը լինես։ Ասում եմ՝ ես ունեմ հայ ղեկավար, բայց դժբախտաբար հիմա դուրս է գալիս, որ չունենք։ Ռուսն ասում է՝ քո երկրի ղեկավարը սա ինձ է տվել 5 տարով։ Ասացի՝ առանց իմ թույլտվության, ես ունեմ սեփականություն, առանց ժողովրդի հետ քննարկման չեն կարող որոշում կայացնել»,- նշեց նա։

Չավուշյանը նշեց, որ կան Արցախի այլ բնակավայրերից, օրինակ, Կովսականից իրենց դիմող ուսուցիչներ, ովքեր ուզում են բնակություն հաստատել Աղավնոյում ու աշխատել համայնքի դպրոցում։

Նա հավելեց, որ Արցախի իշխանություններին դիմել է այն  հարցով, որ համայնքում գտնվող պետական տները հանձնեն գյուղի բալանսի վրա, որ վերաբնակեցում կարողանա ապահովել։ «Գալու ցանկացողներ շատ կան, ես կարող եմ ինքնագլուխ կանչել, բայց հետո ասեն՝ ախպեր, դա քո տունը չէ, ռուսի հետ ուրիշ բան ենք պայմանավորվել։ Ես խնդրել եմ՝ տները գրավոր մեր բալանսի վրա նստացրեք, մինչև օրս պատախսան չկա»,- նշեց Չավուշյանը։

«Ես նախարարին ասում եմ՝ այդ ժողովրդին դուք եք աջակցել, որ գնան՝ փոխադրամիջոց ու բենզին եք տվել, ներքին կարգով ասել եք՝ գնացեք, աջակցություն էլ եք տալիս։ Ուրեմն դուք եք դատարկում երկիրը։ Իշխանությունից հստակ պատասխան չեն ասում, թե ինչ կարգավիճակ ունի գյուղը։ Մենք էլ մենակ ենք մնացել ու մեր որոշումներով ենք շարժվում։ Գյուղում այսօր մոտ 80 մարդ կա՝ 25 ընտանիք։ Ես հարց եմ տալիս գնացած մարդկանց, պարզվում է՝ կազմակերպված կարգով իրենց հանել են։ Զանգ է գնացել անհատներին, մեխանիզմ է աշխատում այդ ուղղությամբ։ Հիմա իրենց փոխհատուցում են, մարդիկ ինչո՞ւ պիտի հետ գան։ Ես իշխանություններին հարցրի՝ այդ փողի անունը ի՞նչ է, որ փոխհատուցում եք, ողորմությո՞ւն։ Մենք մեր հասանելիքն արել ենք, մնում է պետական աջակցություն մի փոքր։ Նախարարին ասում ենք՝ նախարար ջան, մի հատ քո ֆեյսբուքյան էջում գրի՝ նորակառույց դպրոցը պիտի շարունակե՞նք կառուցել, թե չէ։ Չեն անում։ Պանիկա կա, որ մարդիկ չգան գյուղ։ Ես կարծում եմ՝ էդ պանիկան էլ մեր իշխանություններն են անում։ Ես հաճախակի եմ հարցնում՝ ինչո՞ւ եք մարդկանց հեռացնում, դուրս հանում։ Նյութական հարցն են գցում ժողովրդի մեջ, ասում են՝ գնացեք, մենք ձեր մասին ենք մտածում, բայց ոչ մեկ չի մտածում։ Հեսա պրծնի էդ աջակցության փողը, 5 ամիս հետո ի՞նչ են անելու էս ժողովուրդը, չեմ հասկանում»,- ասաց նա։

Անդրանիկ Չավուշյանի խոսքով՝ գյուղը որոշ չափով է անվտանգ, մի քանի անգամ խախտում է եղել պաշտպանական գծում։

lragir.am

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

14.05.2026 12:40