Սա հայ ժողովրդի միասնության հանրահավաքն է. Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի մասնակիցներին խնդրեց իջեցնել որևէ մեկի դեմ բարձրացված պաստառները

17.08.2018 19:46
1197

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում մեկնարկած օգոստոսի 17-ի հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց իջեցնել բոլոր այն պաստառները, որոնք ուղղված են ընդդեմ որևէ մեկի, քանի որ, ըստ նրա, հանրահավաքը հայ ժողովրդի միասնության հանրահավաքն է: «Այսօր բացառիկ օր է և բացառիկ իրադարձություն, այսպիսի բան Հայաստանի կյանքում առաջին անգամ է տեղի ունենում: Ի՞նչ նկատի ունեմ: Այսօր այս հրապարակում են գտնվում Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ, այսօր այս հրապարակում են գտնվում ոստիկանության, ԱԱԾ-ի հարյուրավոր աշխատակիցներ, այսօր այս հրապարակում են գտնվում Արցախի Հանրապետությունից ժամանած հազարավոր մեր հայրենակիցներ, այսօր այստեղ են գտնվում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Իրանի, սփյուռքի բազմաթիվ համայնքների ներկայացուցիչներ: Այսօր  սահմանին մեր խաղաղությունը պահպանում և պաշտպանում են ՀՀ զինված ուժերի փառապանծ գեներալներ, սպաներ և զինվորներ: Եվ նրանք հոգով և մտքով այստեղ են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր հայ ժողովուրդը միասնական է առավել, քան երբևէ, և այսօր հայ ժողովրդի միասնության ու միասնական հաղթանակի օրն է: «Այսօր քանի որ միասնության օր է, խնդրում եմ իջեցրեք բոլոր այն պատառները, որոնք ուղղված են ընդդեմ որևէ մեկի, որովհետև այս հանրահավաքը չի կարող լինել ընդդեմ որևէ մեկի, սա հայ ժողովրդի հաղթանակի, միասնության հանրահավաքն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40