Սահմանադրական դատարանի յոթ դատավորից ոչ ոք չընդունեց իշխանության առաջարկը՝ գնալ վաղաժամ կենսաթոշակի

27.02.2020 22:00
1214

Ազգային ժողովը 2019թ. դեկտեմբերի 11-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը:

Օրենքն ուժի մեջ էր մինչև այսօր, սակայն աշխատանքային ժամի ավարտին Սահմանադրական դատարանի յոթ դատավորներից, այդ թվում նաև նախագահը, ոչ մի դատավոր չի ընդունել իշխանության առաջարկը, համաձայն որի՝ եթե նրանք հրաժարական տային օրենքն ուժի մեջ մտնելուց մինչև այսօր, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանային իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ։ Դրա համար հարկատուները կվճարեին ավելի քան 600 միլիոն դրամ։

Օրենքը վերաբերում էր մինչև 2018թ. ապրիլի 9-ը ընտրված դատավորներ Հրայր Թովմասյանին, Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին, Արևիկ Պետրոսյանին, Արայիկ Թունյանին, Հրանտ Նազարյանին և Աշոտ Խաչատրյանին։ Այս դատավորները չեն ընդունել չաշխատելու դիմաց վճարվելու վերաբերյալ իշխանության առաջարկը։ Առաջարկի չի վերաբերում Վահե Գրիգորյանին, որն ընտրվելուց հետո աշխատանքի չի ներկայանում։

Սակայն, իշխանությունը սահմանադրական հանրաքվե է նախաձեռնել, և եթե 650000 մարդ կողմ քվեարկի այդ հանրաքվեին այս դատավորների լիազորությունները կդադարեն, սակայն իրավաբանները պնդում են, որ դա անհետևանք չի մնա Հայաստանի համար։

Սահմանադրական դատարանի դատավորների՝ լիազորությունները վաղաժամ չդադարեցնելու  վերաբերյալ ֆեյսբուքում բազմաթիվ գրառումներ են արվում:

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը գրել է, որ նրանք ցուցաբերեցին բարձր հարգանքի արժանի կամք և պայքարում են հանուն անկախ դատական իշխանության կայացման. «Այս տարօրինակ ժամանակներն անցողիկ են, իսկ ձեր բարձր պատասխանատվությունը, ուժը եւ պրոֆեսիոնալիզմը կմնա պատմության էջերում»։ Ինչպես նաև շնորհակալություն հայտնել ՍԴ անդամներին:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ գրել է.

«Սահմանադրական դատարանի դատավորներից ոչ ոք չօգտվեց «վաղ կենսաթոշակի» անցնելու, օրենքի մակարդակի բարձրացված անպարկեշտ առաջարկից։

ՍԴ դատավորներն այսօր ապացուցում են, որ մեզանից շատերի սրտում տասնամյակներ ապրող հույսը երբևէ Հայաստանում տեսնել անկախ դատական համակարգ, դեռ չի մարել։ Անկախ ամեն ինչից, անկախ նշանակված հակասահմանադրական հանրաքվեի արդյունքներից, այդ 7 դատավորները ապացուցեցին, որ Հայաստանն ունենալու է օրվա քաղաքական իշխանություններից անկախ դատարան, և դա անխուսափելի գործընթաց է»։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40