Սահմանադրական դատարանը գրանցել է նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը

25.10.2018 18:49
1119

ՀՀ սահմանադրական դատարանը գրանցել է 2018թ. հոկտեմբերի 2-ի ԱԺ արտահերթ նիստում ընդունված աղմկահարույց օրենքի սահմանադրականության հարցով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Սահմանադրական դատարանի մամուլի  քարտուղար  Մարիաննա Հակոբյանը։

Նրա խոսքով՝  «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի  26–րդ հոդվածի  համաձայն՝  դիմումը գրանցվել է և գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։ ՍԴ աշխատակարգի 27–րդ կետի 2–րդ մասի համաձայն՝ այս գործերով դիմումի նախնական ուսումնասիրությունը պետք է ավարտվի դիմումը մուտքագրելուց հետո 20–օրյա ժամկետում։

Սահմանադրական դատարանը սույն գործով որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիu հետո: Uահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամuով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23–ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  հայտարարություն էր տարածել ԱԺ ՝ 2018թ. հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ»  ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի վերաբերյալ։

Նախագահն արձանագրել էր, որ օրենքի փոփոխություններում, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առկա են առերևույթ սահմանադրա–իրավական խնդիրներ։

Աղմկահարույց օրենքի Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու համար նախագահը դիմել էր ՍԴ։

 

news.am

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40