Սահմանամերձ բնակավայրերում 2242 նոր սեփական տուն է կառուցվել, 172-ն արդեն ունեն ավարտական ակտ. ԱՍՀ նախարար

12.11.2025 16:22
585

16 մլն դրամով բնակարանների կառուցման ծրագրի շրջանակում բազմաթիվ ընտանիքներ կառուցել և շարունակում են կառուցել իրենց սեփական տունը, ընդ որում՝ ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում 16 մլն դրամի փոխարեն մենք ֆինանսավորել ենք 21 մլն դրամի չափով, եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ մեկ տարվա ընթացքում քաղաքացիներն այդ բնակավայրում արդեն իսկ ունեցել են հաշվառում: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 12-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը:

«Երեկվա դրությամբ արդեն հաստատվել է 2299 շահառուի հայտ, որից 2242-ն արդեն վարկավորվել են, ինչը նշանակում է, որ տներն սկսել են կառուցել: Պատկերացրեք՝ 2242 նոր սեփական տուն է կառուցվել սահմանամերձ բնակավայրերում, դրանցից 172-ն արդեն նույնիսկ ունեն վերջնական ավարտական ակտ, այսինքն՝ ամբողջությամբ հանձնվել են շահագործման»,- ասաց նա:

ՀՀ-ում անկախությունից հետո նման մեկ այլ ծրագիր նախարարը չհիշեց, որ նույնքան մասշտաբային լիներ, իրականացնողն էլ լինեին քաղաքացիները. վերջիններս են որոշել՝ որտեղ կառուցեն տունը, ինչ տեսակի տուն կառուցեն, ինչ հարմարություններով:

«Գեղարքունիքում 108 տուն է կառուցվել, Արարատում՝ 145, Սյունիքում՝ 225, Վայոց ձորում՝ 306, Տավուշում՝ որպես չեմպիոն այս ծրագրի՝ 1515»,- ասաց նախարարը և հավելեց՝ հիմա մտածում են ծրագիրը վերաբացելու հնարավորության մասին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40