Սահմանին կուտակումները շարունակում են մնալ նույնը, ԶՈւ-ն լիարժեք վերահսկում է իրավիճակը. ՊՆ պաշտոնակատար

09.05.2018 15:47
1280

 

 

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շփման գծում որեւէ բան չի փոխվել, ադրբեջանական կողմից զինտեխնիկայի կուտակումները շարունակում են մնալ նույնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը: Նա հիշեցրեց, որ լարվածությունը ոչ թե արտահայտվում է կրակի ինտենսիվությամբ, այլ կուտակումներով:

«Զինված ուժերը շարունակում են լիարժեք վերահսկել իրավիճակը, պատրաստ են ցանկացած գործողություններին հակահարված հասցնել, ինչպես պահանջում է մեր երկրի շահը»,-նշեց Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով հարցադրմանը, թե ինչու ՊՆ-ն չարձագանքեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությանը, որով նա Ազգային ժողովի ամբիոնից կասկածի տակ դրեց սահմանում լարվածության վերաբերյալ հայտարարությունները, Վիգեն Սարգսյանը նկատեց, որ ՊՆ հայտարարությանն արված հակահայտարարությունը լի է մի քանի վտանգներով, որոնցից մեկն էլ բանակի կողմից արվող հետագա հայտարարությունների նկատմամբ վստահության անկումը կարող է լինել: «Բացի այդ՝ ես այդ օրերին ոչ մի զանգ չստացա ոչ Սասուն Միքայելյանից, ոչ Նիկոլ Փաշինյանից կամ ոչ որևէ մեկ ուրիշից, ով կզանգեր ու կհարցներ այդ հայտարարությունն ինչ հիմքեր ունի, կարող է իրոք ինչ-որ բան պետք է անել: Նորմալ եմ դա համարում, բայց այդ ֆոնին հակահայտարարությունները սխալ են: Բանակի հայտարարությունները չեն կարող պայմանավորված լինել ներքին զարգացումներով»,-հավելեց նա:

Արցախի պաշտպանության բանակը ապրիլի 22-ին եւ մայիսի մեկին հայտնել է, որ շփման գծում Ադրբեջանը մարդկային ուժի եւ զինտեխնիկայի կուտակումներ ու տեղաշարժ է իրականացնում՝ հրապարակելով դրա մասին վկայող տեսանյութեր: Այդ օրերին Հայաստանի ներքաղաքական իրավիճակը լարված էր, երկրի ներսում ցույցեր էին, եւ ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարում էր, որ այդ լուրերն իրականություն չեն:

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34