Սամվել Ալեքսանյանին՝ «Ազդարար» համահայկական հանդեսի Շնորհագիր

16.10.2025 15:12
2141

Հնդկաստանի Մադրաս քաղաքում 1794 թ․ հոկտեմբերի 16-ին հիմնադրված «Ազդարար» հանդեսը, թեև գործեց մինչև 1796 թ․ մարտ ամիսը, հայոց մեջ սկիզբ դրեց պարբերական մամուլին։

Իսկ հանդեսի հիմնադիր Հարություն քահանա Շմավոնյանը՝ Իրանի Շիրազ քաղաքից, մեր պատմության մեջ մտավ իբրև հայ պարբերական մամուլի սկզբնավորող։

«Ազդարարի» հրատարակումը վերսկսվեց 2007 թվականին՝ Կալկաթայում՝ ամերիկահայ աստղագետ Նորա Անդրեասյանի մեկենասությամբ։

«Ազդարարը» ներկայումս հրատարակվում է Երևանում, խմբագիրն է ճանաչված լրագրող Մարտիկ Սարգսյանը։

Նոր «Ազդարարը» տարբեր բարեգործների կողմից հովանավորվող գունավոր հանդես է՝ բաղկացած 48 էջից։

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, «Ազդարարի» խմբագրատանը տեղի ունեցավ տոնական ցերեկույթ՝ նվիրված Հայ մամուլի օրվան։

Միջոցառմանը «Ազդարար» համահայկական հանդեսի Շնորհագիր շնորհվեց «Սյունյաց երկիր» թերթի հիմնադիր խմբագիր Սամվել Ալեքսանյանին։

Տոնական միջոցառման մասնակիցները նաև անդրադարձան «Սյունյաց երկիր» թերթին և «Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսին՝ բարձր գնահատելով նրա գործունեությունը դժվարին ժամանակներ ապրող Սյունյաց աշխարհում։

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40