Սամվել Ալեքսանյանին. երբ գրիչդ զենքի արժեք ունի

26.01.2026 10:50
749

Մոտ չորս տասնամյակ քայլում եմ Ձեզ հետ, վայելում Ձեր ներկայությունը։

Ամեն անգամ թե՛ ազգային, թե՛ պետական, թե՛ հասարակական, թե՛ մշակութային խնդիրներ քննարկելիս հիանում ու հպարտանում եմ, որ մեր դժվար ժամանակներում մնում եք հաստատուն, անաչառ և ճշմարիտ։

Լրագրողական խիզախություն․ այսպես եմ որակում «Սյունյաց երկիր» թերթի էջերում 22 տարի շարունակ տպագրվող գիտական հոդվածները, մշակութային բացահայտումները և հարցադրումները, որոնք մեր օրերում անգնահատելի կողմնորոշիչ դեր են խաղում, ինչպես եւ լինելու են սկզբնաղբյուրային նշանակության նյութեր գալիք սերունդների համար։
Տարիների ստեղծագործական ակտիվ գործունեության արդյունքում «Սյունյաց երկիր»-ը դարձել է մեր հայ տեսակի բացահայտման, հազարամյակների ընթացքում մեր արածն ու դրածը ներկայացնելու անկրկնելի հարթակ, մեր ինքնության անփոխարինելի վկայական։

Թող ցույց տան ինձ մեկ ուրիշ լրատվամիջոց՝ մեր ժամանակներում գործող, որ այսքան հրատապ, բազմաբովանդակ հրապարակումներով կարողանում է ձեռքը պահել ժամանակի զարկերակի վրա։

Սյունյաց տան մեծերը՝ դարեր շարունակ, մագաղաթյա մատյաններով մեզ են փոխանցել դարերի իրադարձությունները, մեր նախնիների փառքը եւ պատգամել հայոց սրբազան այս լեռնաշխարհի լինելիության բանաձեւը։ «Սյունյաց երկիր. մշակութային»-ի թողարկումները, ասում եմ առանց վերապահումի, նրանց առաքելության նորօրյա շարունակությունն են։

Այս ազգանվեր գործի հեղինակը՝ գրիչը զենք դարձրած, Սամվել Ալեքսանյանն է, ում 70-ամյակն է այսօր։

Շնորհավորանքի և մաղթանքի խոսքերի հետ ուզում եմ ճշմարտացիորեն փաստել՝ Սյունիքի ամեն քար ու թուփ, ամեն բնակավայր ու հուշարձան, ամեն քաղաք և ամեն սյունեցու անձամբ ճանաչող ու նրանց հոգսերով ապրող այրերից մեկը Դուք եք՝ պարոն Ալեքսանյան։
Իմ երախտագիտությունն ու ջերմ մաղթանքներն եմ հղում Ձեզ՝ հոբելյանի առիթով։

Ձեր գրիչը մեզ համար ամենապահանջված զենքն է հատկապես ներկայումս, երբ հազարամյա Սյունիքը բախտորոշ ժամանակներ է ապրում։

Առո՛ղջ եղեք․․․

 

Սուսաննա Մարտիրոսյան

Մշակույթի և հասարակական գործիչ

 

 

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24