Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացվեց 30 օրով

16.10.2025 12:36
517

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր գիշերը մասնակի բավարարել է քննիչի միջնորդությունը և մեկ ամսով երկարացրել գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Կարապետյանը կալանքի տակ է 2025թ. հունիսի 18-ից։

Ս. Կարապետյանի փաստաբանները պնդում են, որ նրան ապօրինի են կալանքի տակ պահում, և կատարվածը քաղաքական հետապնդում էր։ Ավելի վաղ փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել էր, որ 2025թ. սեպտեմբերին ներկայացվել են մի քանի միջնորդություններ և դիմումներ քննչական խմբի ղեկավարին, այդ թվում՝ Քննչական կոմիտեի նախագահին, Դատախազության հսկողություն իրականացնող վարչության պետին, Գլխավոր դատախազին:

Հիմնական պահանջը եղել է այն, որ նվազագույն ջանասիրություն է ցուցաբերվում, օրինականությունն ապահովված չէ, չեն կատարվում քննչական գործողություններ։

Օրեր առաջ էլ՝ հոկտեմբերի 13-ին, փոփոխվել և նոր մեղադրանք է առաջադրվել Սամվել Կարապետյանին՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40