Սեդրակ Խուդագուլյան․ զոհվեց իր տունը պաշտպանելիս

24.08.2021 11:53
1583

Խուդագուլյան Սեդրակ Սուլթանի․ ծնվել է 1971 թվականի հունվարի 22-ին Կապան քաղաքում։ Սովորել է Կապանի թիվ 6 դպրոցում, ապա Կապանի պրոֆտեխնիկական ուսումնարանում։  

Բանակում չի ծառայել առողջական խնդիրների պատճառով։

Ամուսնացած էր Աննա Աթայանի հետ,  համատեղ կյանքի ընթացքում ունեցել են 4 երեխա։

Սեդրակն ու Աննան 2012 թ․ տեղափոխվել էին Արցախի Հանրապետության Իշխանաձոր գյուղ։ Իշխանաձորի նորակառույց տներից մեկն էլ բազմազավակ այս ընտանիքին էր հատկացվել։ Ամուսիններն ապրում էին իրենց վաստակածով ու գոհ էին․․․

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․․․ Սեդրակին զինկոմիսարիատում մերժել էին՝ հաշվի առնելով առողջական վիճակն ու բազմազավակ լինելը, Սեդրակը նեղացել էր․ «Ուրեմն՝ թուրքը հարձակվի իմ տան վրա՝ ես նստեմ տանը սպասեմ․․․»։ Միացել էր կամավորականներին ու մեկնել Ջրական /Ջաբրայիլ/։ Սեպտեմբերի 30-ին Սեդրակը ծանր վիրավորվում է, ընկերները փորձում են նրան բերել Իշխանաձոր, բայց Սեդրակը զգում է, որ իր վիճակը ծանր է ու խնդրում է իրեն թողնել այդտեղ։

Պատերազմից հետո Աննայի աշխարհը փուլ եկավ, հիմա կինը զավակներին թեւի տակ առած այստեղից այնտեղ է գնում, քանի որ տունն ու ունեցվածքը մնացել են թշնամուն․ «Ես ամեն ինչ կորցրի, Սեթոն չկա, ինձ որեւէ աջակցություն չեն տալիս, քանի որ մեր մտքով չի անցել ամուսնությունը գրանցել, մեր մեծ երեխային է միայն հայրություն ճանաչել, մյուս երեխաների ծնվելու ժամանակ Քաշաթաղում էինք, հեռավորության ու փաստաթղթային խնդիրների պատճառով երեխաներին իմ ազգանունով ենք գրել, որովհետեւ մտքովս չի անցել ու իր մտքով էլ չի անցել, թե նման բան կլինի։ Սեդրակը ծնողներ չունի, որ կարողանային գումարը ստանալ ու օգնել մեզ։ Երեխաներս առողջական խնդիրներ ունեն, հոգեբանական խնդիրների մասին էլ չեմ խոսում։ Հիմա 48․000 դրամ  նպաստ եմ ստանում , դրանով հոգ տանում 4 երեխայի մասին, դեղեր առնում։ Այդքանից հետո էլ պիտի տան մի վարձ տանք, որը հնարավոր չէ․․․»։

Սեդրակի մասին Իշխանաձորի հարեւանները ցավով ու ափսոսանքով են խոսում․ «Բարի, համեստ տղա էր, այնքան էլ լավ չէին ապրում, բայց ինքը հասնող, օգնող, երբեք որեւէ մեկին չմերժող մարդ էր։ Դժվար է պատկերացնել, որ Սեթոն չկա, ափսոս․․․»։

Սեդրակին վերջին անգամ ծանր վիրավոր էին տեսել, հույս կար, որ փրկված կլինի, քանի որ մինչեւ 2021 թ․ հունվար ամիսն անհայտ կորած էր համարվում։

2021 թ․ հունվարի 31-ին ԴՆԹ հետազոտությունը փաստեց՝ Սեդրակ  Խուդագուլյանը զոհվել է։

Սեդրակի աճյունն ամփոփված է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում։

Սեդրակն իր տունը պաշտպանելիս է նահատակվել՝ հույսով, որ կյանքով հնարավոր է տունը պաշտպանել ու իր զավակներին չզրկել տանիք ունենալու անհրաժեշտությունից, բայց․․․

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40