Սերգեյ Բագրատյանը հերքել է «Լիդիանի» հասցեին իր կողմից հնչեցրած զրպարտությունը. հայտարարություն

29.01.2021 15:58
1130

ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր «Լիդիան Արմենիայի» հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր, հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների արժանահավատությունը ստուգող քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանի և պարտավորեցրել էր նրան հերքել Ազգային ժողովի ամբիոնից ընկերության հասցեին հնչեցված զրպարտությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիան»:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Քանի որ սահմանված ժամկետում ԱԺ պատգամավորի կողմից հերքումը չէր հրապարակվել, «Լիդիանը» դիմել էր դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն` վճիռն ի կատար ածելու նպատակով: Արդյունքում Սերգեյ Բագրատյանը «Ժամանակ» օրաթերթի 26.01.2021 համարում հրապարակել է իր կողմից հնչեցված զրպարտության հերքումը:

Հերքման տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ ազգային ժողովի նիստում պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ելույթում տեղ գտած այն արտահայտությունը, որը վերաբերում է ընկերության կողմից 10-20 անգամ բարձր գներով ձևակերպված, չափազանցված տվյալներով հաշվետվություններ ներկայացված լինելու և դրանով ՀՀ կառավարությանն ու ժողովրդին շանտաժի ենթարկելու մտադրությանը, իրականությանը չի համապատասխանում»:

Հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանի դեմ «Լիդիանը» ներկայացրել է ևս մեկ հայց ընկերության հասցեին՝ Ջերմուկում հրապարակային ելույթի ժամանակ հնչեցված՝ ընկերությանը կոռուպցիայի մեջ մեղադրող և ըստ այդմ զրպարտություն համարվող արտահայտությունը հերքելու և ընկերության գործարար համբավին պատճառված վնասի համար փոխհատուցում ստանալու վերաբերյալ: Այս հայցով դատական լսումները դեռ ընթացքում են։

«Լիդիանը» ցավով է արձանագրում, որ երկրի խոշորագույն միջազգային ներդրողին զրպարտող, գործարար համբավն արատավորող և իրականության հետ ոչ մի աղերս չունեցող հայտարարությունները կատարվել են երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցչի կողմից՝ ԱԺ բարձր ամբիոնից։ Սա ոչ միայն հեղինակազրկում է օրենսդիր իշխանությանը, այլ նաև ուղղակի հարված է երկրի տնտեսությանը և ներդրումային միջավայրին:

Կից` «Ժամանակ» օրաթերթի 26.01.2021 համարում հրապարակված հերքումը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40