Սերգեյ Գավրիլով. Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը կարող են ջանքեր գործադրել, որպեսզի սիրիացի զինյալները լքեն Ղարաբաղը

20.11.2020 10:23
1785

Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական եւ կրոնական միավորումների հանձնաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովը կոչ է արել Ադրբեջանին պահպանել Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող կրոնական սրբավայրերը եւ չփակել դրանց հասանելիությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հուսով ենք, որ միջազգային իրավունքի սկզբունքների եւ հավատացյալների իրավունքների պաշտպանությանը համապատասխան՝ Ղարաբաղի կրոնական սրբավայրերն ու վանքերը կպահպանվեն: Ուխտագնացության համար անհրաժեշտ է ապահովել կրոնական սրբավայրերի՝ ինչպես մզկիթների, այնպես էլ քրիստոնեական եկեղեցիների հասանելիությունը: Ապահովելով անվտանգություն եւ ազատ մուտք դեպի կրոնական սրբավայրեր՝ Ադրբեջանը ցույց կտա իր քաղաքակիրթ լինելը»,- ասել է Գավրիլովը:

Ըստ նրա, այժմ Ղարաբաղում եւ ընդհանրապես Ադրբեջանին անցնող տարածքներում «կան մեծ թվով արմատական տրամադրված ծայրահեղականներ, որոնք եկել են Սիրիայից»:

«Ես տեսել եմ ահաբեկիչների գործունեության արդյունքները, հատկապես այն վայրերում, որոնք նրանք գրավում էին Սիրիայում հարձակման ժամանակ, առաջին հերթին Սուրբ Թեքլայի Մաալյուլի վանքում, որտեղ ոչնչացվել էր քրիստոնյա բնակչությունը, ավերվել էին վանքեր եւ տաճարներ: Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը կարող են անհրաժեշտ ջանքեր գործադրել, որպեսզի զինյալները հեռանան Ղարաբաղից»,- ընդգծել է խորհրդարանականը: Նա հույս է հայտնել, որ կձեւավորվի «հայ եւ ադրբեջանցի բնակչության խաղաղ համակեցության մոդել՝ Ղարաբաղի տարածքում եւ Ադրբեջանին անցած շրջաններում», եւ բերել է Ռուսաստանի օրինակը, որտեղ «կրթության, սոցիալական ծառայության եւ հայրենիքի պաշտպանության ոլորտում ավանդական փոխգործակցության հազվագյուտ փորձ է կուտակվել»:

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40