Սերո Խանզադյանի տուն-թանգարանը նոր ցուցադրությամբ ընդունեց ԱՊՀ երկրներից ժամանած հյուրերին

09.07.2018 12:20
1171

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գորիսը  ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք հռչակելու ծրագրի շրջանակում մեծանուն գրող Սերո Խանզադյանի՝ վերանորգված տուն-թանգարանում  հուլիսի 7-ին նոր ցուցադրություն բացվեց: Չնայած տուն-թանգարանն ունի ընդամենը տասը տարվա պատմություն, հասցրել է գրավել այցելուների ուշադրությունը նոր ցուցանմուշներով` լուսանկարներ, գրողի Երևանի բնակարանից նմուշներ և այլն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տուն-թանգարանի վարիչ Արմանուշ Բակունցն ասաց, որ  2008 թվականին թանգարանը գտնվում էր շատ անմխիթար վիճակում: «Նույն թվականին էլ իշխանությունները որոշել են գրողի տունը պահպանել և այն վերածել թանգարանի: 2015 թվականին գրողի 100-ամյակի կապակցությամբ տարածքային զարգացման հիմնանորոգման ծրագրում ընդգրկվեց նաև մեր թանգարանը և մեկ տարի անց բարեկարգվեց »,-փաստեց Բակունցը:

 Բակունցի փոխանցմամբ, բացի տուն-թանգարանից բարեկարգվել է թանգարանի տարածքը: Անդրադառնալով Գորիսը ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք հռչակելուն` Արմանուշ Բակունցը հավաստիացրեց, որ սա խթան կհանդիսանա, որ թանգարանն ավելի շատ այցելուներ ունենա:  «Թանգարանը կդառնա կամուրջ, անցյալի, ներկայի և ապագայի միջև: Քանի որ Խանզադյանի ստեղծագործական ընդգրկումները բազմազան են »,-եզրափակեց տուն-թանգարանի վարիչը:

Հայաստանի գրողների միության Սյունիքի բաժանմունքի նախագահ Լևոն Սահակյանը նշեց, որ Գորիսն այսօր պահպանում և շարունակում է գրական բոլոր ավանդույթները: Ըստ նրա, Գորիսը մշակութային քաղաք է համարվում ամբողջ տարի և այս պահին կան 100-ից ավելի ստեղծագործողներ, այդ հողից է սերել նաեւ Սերո Խանզադյանը:  «Տուն-թանգարանը գործում էր տարիներ շարունակ, չնայած ոչ այս ձևաչափով: Այս պատերը մեզ համար շատ թանկ են: Այս տունը Գորիսում մեզ համար ձգող ուժ է հանդիսանում: Գրողին հանդիպել եմ մի քանի անգամ և շատ լավ հիշողություներ ունեմ»,- ասաց Սահակյանը:

Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ»  միջպետական ծրագրի կանոնակարգով, Հայաստանը 2016 թվականի դեկտեմբերին ԱՊՀ գործադիր կոմիտեին առաջարկություն էր ներկայացրել  Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը 2017 թվականի ապրիլի 7-ին Տաշքենդում մասնակցել և ելույթ է ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Հենց այս օրը արտգործնախարարների խորհուրդը որոշել է հավանություն տալ Հայաստանի Գորիս քաղաքը որպես 2018 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագծին։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01