Կապան քաղաքում, ինչպես նախորդ ընտրություններում, ձեւավորվել էր 21 ընտրական տեղամաս՝ N38/1-ից մինչեւ N38/21:
Ընտրողների ընդհանուր թիվը քաղաքում 31201 էր:
Քվեարկությանը մասնակցել է 17712 ընտրող (ընտրողների ընդհանուր թվի 56.8%-ը):
Անվավեր է համարվել 443 քվեաթերթիկ:
21 ընտրատեղամասից 17-ում Սերժ Սարգսյանն ավելի ցածր արդյունք է գրանցել, քան Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ յուրաքանչյուր թեկնածուի օգտին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն այսպիսի պատկեր ունի՝
- Բագրատյան Հրանտ՝ |
241 (1.4%), |
- Հայրիկյան Պարույր՝ |
165 (1.0%), |
- Հովհաննիսյան Րաֆֆի՝ |
9375 (54.3%), |
- Ղուկասյան Անդրիաս՝ |
93 (0.54%), |
- Մելիքյան Արման՝ |
32 (0.2%) |
- Սարգսյան Սերժ՝ |
7274 (42.1%), |
- Սեդրակյան Վարդան՝ |
74 (0.43%): |
Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը Կապան քաղաքում 2101 ձայնով զիջել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Սերժ Սարգսյանը պարտություն է կրել նաեւ Սիսիան քաղաքի յոթ ընտրատեղամասից երեքում, Շաքե, Եղվարդ, Ծավ, Շրվենանց գյուղերում եւ Քաջարան քաղաքի երեք տեղամասից մեկում: