Ճանապարհային քարտեզը չիրագործվեց. մենք մեր ձեռքով Վրաստանին «նվիրեցինք» ՏՏ ոլորտը․ Քերոբյան

14.08.2024 14:21
773

Ճանապարհային քարտեզը չիրագործվեց. մենք մեր ձեռքով Վրաստանին «նվիրեցինք» ՏՏ ոլորտը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։

«Այս տարվա առաջին կիսամյակում ՏՏ ոլորտը կրճատվել է մոտ 13%-ով։ Դրա հիմնական պատճառը մեզ ընձեռնված հնարավորությունները բաց թողնելն է։

Դեռևս 2022թ. մարտին աշխարհի լավագույն խորհրդատվական ընկերություններից մեկը Կենտրոնական Բանկի պատվերով Կառավարությանը ներկայացրեց 32 կետանոց ճանապարհային քարտեզ, որի իրականացումը ոչ միայն կպահպաներ ձեռք բերված հաջողությունները, այլև կստեղծեր բարենպաստ միջավայր, որ Հայաստան գային նորարարություններ ստեղծող ձեռնարկատերերը` իրենց հետ բերելով կապիտալ, աշխատատեղեր և բազմաթիվ տաղանդավոր ու բարձրակարգ մասնագետների։

Այն մարդիկ, ում հանձնարարվել էր այդ ճանապարհային քարտեզն իրագործել, որևէ կետ այդ ծրագրից չիրագործեցին։ Դրա արդյունքում մենք մեր ձեռքով Վրաստանին "նվիրեցինք" ՏՏ ոլորտ, որը 2022 թվականի սկզբին իսպառ բացակայում էր այնտեղ, իսկ հիմա չափերով գրեթե հավասար է Հայաստանի ՏՏ ոլորտին։ Ընդամենը երկու տարում։

Ավելի քան մեկ տարի առաջ իմ թիմը ներկայացրեց օրենսդրական նախաձեռնություն, որի ընդունելը կբացառեր այն անկումը, որն ունենք այսօր և կապահովեր մեր երկրի մրցունակությունը։ Դրա չընդունումը այսօրվա անկման գլխավոր պատճառն է։ Այժմ էլ մշակվում է փաթեթ, որը ևս չի ապահովելու մեր մրցունակությունը, և արդյունքում մենք կունենանք ոչ միայն միջազգային կազմակերպությունների, այլև հայկական ՏՏ կազմակերպությունների արտահոսք Հայաստանից»,- գրել է նա։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40