Փայլանը մեջլիսում մեղադրել է թուրքական պետությանը Դինքի սպանության համար

18.01.2019 15:23
1173

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձայնել է Հրանտ Դինքի սպանության գործով դատական գործընթացի ոչ պատշաճ կերպով ընթանալու հանգամանքը. փոխանցում է ermenihaber-ը:

Փայլանը մասնավորապես նշել է. «Հրանտ Դինքը սպանվեց 2007 թ.-ի հունվարի 19-ին։ Մարդասպանին Տրապիզոնի Փելիթլի բնակավայրից ուղեկցեցին անվտանգության աշխատակիցները և Ստամբուլում նրան դարձյալ դիմավորեցին անվտանգության աշխատակիցները։ Տեսագրություններում երևում է, որ Հրանտ Դինքը սպանվել է տասնյակ անվտանգության աշխատակիցների ներկայությամբ։ Եվ չնայած բոլոր այս տեսագրություններն առկա են, ներկայացվել են դատարանին՝ 12 տարի է պետությունն այս մարդկանց՝ անվտանգության աշխատակիցներին, չի կանգնեցրել արդարադատության առաջ։ Ում էլ որ կանգնեցրել է, չի դատապարտել ու ազատ է արձակել»։

Կարո Փայլանն ընդգծել է նաև այն հանգամանքը, որ պետությունը մշտապես փորձել է այս սպանությունը բարդել մերթ «Էրգենեկոն» խմբավորման, մերթ Գյուլենականների վրա։ Սակայն իրականությունն այն է, որ այն հենց պետությունն է կազմակերպել և խրախուսել այն, և բոլոր անձինք, ովքեր առնչություն են ունեցել Դինքի սպանությանը, պետական բարձր պաշտոններ են ստացել։

Հայ պատգամավորը արտահայտել է այն համոզմունքը, որ սպանության գործը կոծկողները և չբացահայտողները մասնակից են դառնում այդ սպանությանը։ 


© factor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40